Նախկին ամուսինս թմրամոլ էր, դրա հետևանքները կրել եմ ես. Ազիզյանների Մարին մանրամասներ է ներկայացրել

Դերասանուհի Մարի Պետրոսյանն ավելի վաղ հրապարակել էր հոլովակ, որտեղ հայտնել էր, որ նախկին ամուսինը նրան ենթարկել է բռնության, ինչի հիմքով էլ քրեական գործ էր հարուցվել։ Դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, որից հետո Մարին հարցազրույց էր տվել «Ասեկոսե»-ին՝ մանրամասնելով իրավիճակը։
Մարին պատմել է, որ նախկին ամուսինը չի ցանկացել, որ նրանք միասին որևէ լուսանկար հրապարակեն։

«Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց այդպես չավարտվեց։ Ամուսնությունից հետո ամեն բան գլխիվայր շուռ եկավ։ Ամեն գնով պայքարել եմ, որ պահեմ ընտանիքս․ ես 3 տարի պայքարել եմ։ Ամեն ինչ հասավ նրան, որ արդեն իմ ապրել-չապրելու հարցն էր»,– նշել է դերասանուհին։

Նա նաև արձանագրել է, որ իրեն հաճախ մեղադրել են՝ ինչու է հանրայնացրել նախորդվածը․ «Եթե ես 3 տարի առաջ տեսնեի, որ մեկ ուրիշը նման բանով կիսվել է, գուցե շուտ կանեի ու չվախենայի խոսելուց։ Իսկ հիմա իմ ակտիվությունը ոչ թե ինձ մասին խոսացնելու համար է, այլ ցույց տալու, որ վատ դեպքից հետո կարելի է ոտքի կանգնել»։

Մարին հավելել է, որ իր մեծ որդին նույնիսկ հիշում է բռնության դրվագները․ «Անգամ երբ նախկին տանն էինք լինում, ասում էր՝ մամ, հիշում ես, պապան քեզ այստեղ խփեց։ Ցավում եմ, որ իմ երեխայի համար նման կյանք եմ կառուցել»։

Պետրոսյանը շեշտել է, որ ինքն «ոչ մի սխալ բան չի արել», իսկ նույնիսկ եթե սխալ էլ լիներ, «ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնելու»։

Խոսելով երեխաների ապագա հարաբերությունների մասին՝ Մարին ասել է․ «Երեխաներս կշփվեն թե ոչ՝ դա իրենց ընտրությունն է, բայց չեմ ուզում, որ ունենան նման հոր օրինակ»։

Դերասանուհին նաև հաստատել է, որ նախկին ամուսինը խաղամոլ, հարբեցող և թմրամոլ է եղել, իսկ այդ բոլորի հետևանքները հենց ինքն է կրել։ Այսօր Մարին փորձում է կարգավորել իր կյանքը և երեխաների համար ապահով ու կայուն ապագա ստեղծել։

oragir.news

դիտվել է 548 անգամ
Լրահոս
Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգսի քահանա Արարատ Օրդոյանը Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել Նախկին ամուսինս թմրամոլ էր, դրա հետևանքները կրել եմ ես. Ազիզյանների Մարին մանրամասներ է ներկայացրել Գովեստի և խոնարհումի արժանի է Շիրակի թեմի քահանա հայրերի անսասան կեցվածքը Մեր եկեղեցին վտանգված է այսօր, ոչ միայն Մայր Աթոռը, այլեւ համայն եկեղեցին. Բագրատունի «Շտապ․ Նիկոլը վախեցել է Պուտինի բացահայտումներից․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում»․ Արա Վարդանյան (video) Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է՝ ԱՄՆ միջնորդությունն Ուկրաինայում կարող է հաջողություն գրանցել Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ վզին և այդ թոկից պետք է ազատվել․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, նա չունի հնարավորություն՝ գնալ Վեհարան գրոհելու․ Քոչարյան Թաթոյանի նկատմամբ վերաբերմունքս միշտ դրական էր, անսպասելի էր հայտարարությունը․ Քոչարյան Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Եղբայրաբար կոչ ենք անում բոլոր եկեղեցականներին չտրվել գայթակղությունների. հայտարարություն Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում Վազգեն֊Էդիկ, հիշու՞մ ես գոնե ում շնորհիվ չվռնդվեցիր ՀԱԵ֊ից #ՀԻՄԱ․ Խայտառակ տեղեկություններ են գալիս․ այսօր պետք է Վեհափառին Զվարթնոցում դիմավորել․Արա Վարդանյան (video) Մահացել է անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Այսօր հավաքվում ենք «Զվարթնոց»-ի VIP սրահի դիմաց. հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառի ԶՊՄԿ-ն միացել է CaseKey մրցույթին. երիտասարդները փորձում են լուծել իրական բիզնես խնդիրները Երևանում խողովակը վնասվել է և ջուրը լցվում է սգո 5 սրահներ, որտեղ պետք է արարողություններ լինեին Կաթողիկոսը վերջերս Նիկոլին աննորմալ վիճակի է հասցրել․ Տաթև Արցախ (video) Փաշինյանի կոչով Վեհարան չեն կարող գրոհել․ ասեմ՝ ինչու․ Ռոբերտ Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am