Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ վզին և այդ թոկից պետք է ազատվել․ Ռոբերտ Քոչարյան

44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 18-ին, առաջարկը՝ պատերազմը կանգնեցնելու մերժվել է վարչապետի կողմից։ Երկրի շահերից էր բխում օր առաջ պատերազմը կանգնեցնելը, չի կանգնեցրել մի պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Անմիջապես պարտվելուց հետո երկրի շահերից է բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, մաքրվի այդ պարտությունից, նոր առաջնորդը փորձի վերանորոգել այն պրոբլեմները, որոնք ծանրացել են երկրի վրա։ Չի արել, ինչի արդյունքում հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը․․․․ շարքը կարելի է շարունակել։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ինչո՞ւ սկսեց Նիկոլ Փաշինյանը բանակցել Ալիևի հետ առանց միջնորդների, մինչդեռ թույլ և պարտվող կողմը առաջին շահագրգիռ կողմն է, որ լինեն հզոր միջնորդներ, որոնք կերաշխավորեն բանակցային գործընթացը և այդ գործընթացի արդյունքները։ Ինչո՞ւ Միացյալ Նահանգներում այս օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթերում Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չփորձեց բանակցել խաղաղության հաստատման և ամրապնդման, միջազգային երաշխիքների խնդրի շուրջ։ Նույնիսկ փորձ չի արվել, ես համոզված եմ, որ փորձի պարագայում հնարավոր էր դրան հասնել»,- նշեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ այս բոլոր կետերին միավորում է մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առջև պետք է լինի նոր պատերազմ սկսելու, և դա իրեն ձեռ է տալիս մեկ պատճառով, որ խաղաղությունը ուղիղ կապվի իր անձի հետ, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ․«Իրեն ուղղակի պետք էր օդի ջրի պես, որ ժողովուրդը այնպիսի սարսափ և վախ ունենա և անդադար լինի այդ սարսափը և վախը, որ քվեարկությունների ժամանակ ասեն՝ սա իսկապես պատուհաս է երկրի համար, բայց լավ է սա լինի, քան պատերազմը։ Սա դասական այն օրինակն է, երբ երկրի և ժողովրդի շահերը ուղղակի հակասության մեջ են երկրի առաջնորդի անձնական շահերի հետ։

Իր նպատակը իշխանություն պահելն է, որը պայմանավորված է նրնով, թե ինչ չափի սարսափ պետք է լինի մեր ընտրողների մոտ, որ կիրառվի այդ բանաձևը՝ «լավ է այս ազգակործան պատուհասը լինի, քան լինի նոր պատերազմ»»։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը թոկ է Հայաստանի Հանրապետության վզին և այդ թոկից պետք է ազատվել։

pastinfo.am

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել Նախկին ամուսինս թմրամոլ էր, դրա հետևանքները կրել եմ ես. Ազիզյանների Մարին մանրամասներ է ներկայացրել Գովեստի և խոնարհումի արժանի է Շիրակի թեմի քահանա հայրերի անսասան կեցվածքը Մեր եկեղեցին վտանգված է այսօր, ոչ միայն Մայր Աթոռը, այլեւ համայն եկեղեցին. Բագրատունի «Շտապ․ Նիկոլը վախեցել է Պուտինի բացահայտումներից․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում»․ Արա Վարդանյան (video) Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է՝ ԱՄՆ միջնորդությունն Ուկրաինայում կարող է հաջողություն գրանցել Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ վզին և այդ թոկից պետք է ազատվել․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, նա չունի հնարավորություն՝ գնալ Վեհարան գրոհելու․ Քոչարյան Թաթոյանի նկատմամբ վերաբերմունքս միշտ դրական էր, անսպասելի էր հայտարարությունը․ Քոչարյան Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Եղբայրաբար կոչ ենք անում բոլոր եկեղեցականներին չտրվել գայթակղությունների. հայտարարություն Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում Վազգեն֊Էդիկ, հիշու՞մ ես գոնե ում շնորհիվ չվռնդվեցիր ՀԱԵ֊ից #ՀԻՄԱ․ Խայտառակ տեղեկություններ են գալիս․ այսօր պետք է Վեհափառին Զվարթնոցում դիմավորել․Արա Վարդանյան (video) Մահացել է անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Այսօր հավաքվում ենք «Զվարթնոց»-ի VIP սրահի դիմաց. հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառի ԶՊՄԿ-ն միացել է CaseKey մրցույթին. երիտասարդները փորձում են լուծել իրական բիզնես խնդիրները Երևանում խողովակը վնասվել է և ջուրը լցվում է սգո 5 սրահներ, որտեղ պետք է արարողություններ լինեին Կաթողիկոսը վերջերս Նիկոլին աննորմալ վիճակի է հասցրել․ Տաթև Արցախ (video) Փաշինյանի կոչով Վեհարան չեն կարող գրոհել․ ասեմ՝ ինչու․ Ռոբերտ Քոչարյան (video) Պետք է խանգարել Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի ահավոր ծրագիրը․ Գագիկ Մինասյան (video) Կա 3 տարբերակ՝ երկրի առաջնորդը գործակալ է, տգետ է, միտումնավոր է անում․ Ռոբերտ Քոչարյան (video) Քաղաքացին ասաց՝ «պղծել են Սուրբ Սարգիսը», հիմա ես ո՞նց մոմ վառեմ այստեղ․ Սամվել Նիկոյան (video) «Նիկո՛լ, լեննականցիները քեզ են սպասում․ ասել են՝ կռիս են բռնելու»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am