Կոռուպցիայի մեջ մեղադրվող 20 մարդ ազատվել է
The Wall Street Journal թերթը հայտնում է,որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները վերջին մի քանի օրվա ընթացքում կալանքից ազատել են առնվազն երկու տասնյակ մարդու, որոնք ավելի վաղ մեղադրվում Էին կոռուպցիայի մեջ: Ազատվածների թվում են ազդեցիկ անձինք: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ֆինանսների նախկին նախարար եւ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթընկերության ղեկավարության անդամներից մեկին՝ Աբրահիմ Աբդել Ազիզ ալ Ասաֆին: Նրան մեղադրում էին խարդախության մեջ՝ կապված Մեքքայի մզկիթի ընդարձակման նախագծի հետ:
