Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտնի «Սան Լազարո» սգո սրահի տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում սգո սրահի աշխատակիցները նկատել են, որ բոլոր 5 սրահներում ուժեղ ջրի հոսք է սկսվել, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում սրահի աշխատակիցներն ասում էին. «Այսօր մեզ մոտ 5 սրահներում պետք է տեղի ունենային հոգեհանգստի արարողություններ և սովորության համաձայն ժամը 6:30-ից սկսել ենք սրահներում մաքրություն անելու աշխատանքները ու անակնկալի ենք եկել, քանի որ բոլոր սրահները ողողված են ջրով։ Միանգամից ահազանգեցինք «Վեոլիա ջուր», իսկ այնտեղից նախ մի 3-4 ժամ չէին պատասխանում, իսկ հետո էլ երբ պատասխանեցին, ասում էին, թե «էս պահին մեզ հարմար չէ, ձեր հայտը կգրանցնեք, ժամանակ լինի կմոտենանք»։ Լրիվ անպատասխանատու, գործին ոչ սրտացավ մոտեցում ցուցաբերելու վերաբերմունք։ Հիմա փաստի առաջ ենք կանգնել. մահացածների հարազատները պետք է գան, բայց դե մեր մեղքով չէ, որ նման արհեստական խոչընդոտների առաջ ենք կանգնել, դրա պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է։ Եթե նրանց աշխատակիցները մեր ահազանգից հետո օպերատիվ գային, գոնե խմելու ջուրը կփակեին ու տոննաներով ջուրը չէր հասնի սրահներ, էլ չենք ասում, որ որոշ հատվածներում շենքի հիմքերի հերն արդեն անիծվել է։ Առաջացել են վտանգավոր ճաքեր ու այն շարունակվում է ընդարձակվել։ Մեզ ճիշտն ասած ավելի շատ մտահոգում է մահացածների հարազատների վիճակը, բայց դե մենք այստեղ մեղավորություն չունենք։ Մեղավորը «Վեոլիա ջուրն» է, քանի որ սգո սրահի հետնամասից մոտ 150 մետր հեռավորության վրա խմելու ջրի խողովակը վնասվել է, իսկ եթե «Վեոլիա ջուրը» շուտ արձագանքեր մեր զանգերին, ապա խնդիրն այսքան չէր բարդանա»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ընկերությանը պատճառվել է միլիոնների վնաս։ Թե ով է փոխհատուցելու, մնացել է օդում կախված։ Քաղաքակիրթ երկրներում փոխհատուցումը կաներ այն կազմակերպությունը, որի պատճառով մարդկանց հսկայական ֆինանսական վնասներ է պատճառվել, իսկ այս դեպքում «Վեոլիա ջուրն» է։ Արդյոք փոխհատուցում կարվի՞ այդ ընկերության կողմից, դեռևս անհայտ է։
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը