Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից

«Փաստ» օրաթերթը գրում է. Հանրային ընդհանրական ընկալման մեջ Ազգային անվտանգության ծառայությունը պետական իրավապահ-ուժային կառույցների բլոկում, որպես կանոն, համարվել է յուրովի «էլիտար», եթե կարելի է նման բնորոշում տալ ուժային որևէ կազմակերպության: Մի պետական ինստիտուտ, որտեղ տրամաբանորեն պետք է լինեն լավերից լավագույնները թե՛ հետախուզության, թե՛ հակահետախուզության, թե՛ այլ առումներով: Սխալ կլինի պնդել, թե անցած տասնամյակներում իրականությունը լիովին այդպիսին է եղել, այսինքն՝ իդեալական սահմանմանը համապատասխա: Բայց տարածված պատկերացումը գոնե մինչև վերջին տարիներն այդպիսին էր:

Իսկ հիմա… ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի քմահաճույքով ԱԱԾ-ն, պարզվում է, զբաղվում է կրոնածիսական արարողության, այդ թվում՝ պատարագի կանոնիկ բովանդակությունը «սրբագրելով»: Ու ընդհանրապես, ամբողջ իրավապահ համակարգը լծվել է անհասկանալի հանձնարարություններ հանձն առնելով, ինչը հիմնիվեր ոչնչացնում է այդ պետական կառույցների՝ որպես ինստիտուտի վարկն ու կերպարը: Ավելին, նման հանձնառության ստանձնումը պետական այդ կառույցների ինստիտուցիոնալ նկարագրի ինքնաոչնչացման նման մի բան է:

Բայց միայն ԱԱԾ-ն չէ հարցը: Ավելին, միայն ուժայինները չեն հարցը: Նայեք Հայաստանի ամբողջ պետական համակարգին, պետական հաստատություններին կամ այն ամենին, ինչ դրանցից մնացել է: Փաշինյանի իշխանավարման շրջանում չի մնացել որևէ պետական հաստատություն, որևէ ինստիտուտ՝ լինի դա նախարարություն, ճյուղային գերատեսչություն, մասնագիտացված գործակալություն, ուժային ու իրավապահ մարմին, որը բովանդակային, կադրային, գործառութային ու մասնագիտական կազմաքանդման ենթարկված չլինի: Այսինքն, պետական ինստիտուտները, կառույցները հետևողականորեն դարձրել են 1 անձի քմահաճույքները սպասարկող, ինստիտուցիոնալ հիշողությունից զուրկ, ինչ-որ անհասկանալի հիմնարկություններ:

Գիտեք, ի վերջո, մի օր ավարտվելու է նաև Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարումը: Այդպես լինում է բոլոր իշխանությունների հետ՝ մի օր ուշ, մի օր շուտ: Եվ Հայաստանում լինելու է մեկ այլ իշխանություն: Եվ այդ հաջորդ իշխանությունը, ով կամ ինչ ուժ էլ այն գլխավորի, կանգնելու է դաժան իրողության առջև: Երկրի հաջորդ իշխանությունը հարկադրված է լինելու լրիվ զրոյից, իսկ որոշակի դեպքերում՝ «մինուսից» սկսել պետականաշինությունը: Այլ կերպ արդեն անհնար է, քանի որ Փաշինյանի իշխանավարման հետևանքով այդ բոլոր կառույցները ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ բարոյահոգեբանական նկարագրի առումով դարձել են անպիտան ու անընդունելի, անվստահելի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 115 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Նիկոլի՝ Հայաստանը վերացնելու ուղիղ ճանապարհը․ ի՞նչ եղավ Արշակ Սրբազանի դեմ․ Էդգար Էլբակյան (video) Գործող իշխանությունը վաղուց կորցրել է քաղաքական բարոյականությունը․ Մհեր Մելքոնյան Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական օկուպացիա, սա էլ կհաղթահարվի պատվով․ Շիրակի թեմի հայտարարությունը Երևանում շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները «Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարից Մարսելում Գարեգին Բ Կաթողիկոսն օծեց կրկնակի խաչքար՝ հայկական Կյանքի խաչով և լատինական խաչով Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին (video) Վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանի «գրպանը պլան գցող» մենթերը և եվրոպացի «քավորները»․ Սուրեն Սուրենյանց (video) Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ» Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ» Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել․ «Հրապարակ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը․ «Փաստ» Չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»․ «Ժողովուրդ» Արշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբան Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից․ «Փաստ» Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին. «Հրապարակ» Ով էր ԿԿՀ անդամ դառնալուն հավակնող մյուս թեկնածուն եւ ինչու նրա անունը չհնչեց ամբիոնից. «Ժողովուրդ» Վեհափառը Մետրոպոլիտ Արքեպիսկոպոսին և Կարդինալ Ավելինին նվիրեց Մայր Աթոռից բերված նվերներ Պռոշյան փողոցում 7 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ կա 1 զոհ, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am