Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երբ ոչ մեկ անգամ փորձագետները նշում էին, թե առաջիկա ընտրություններում Արևմուտքը (ԵՄ-ն) և Փաշինյանը ուզում են Հայաստանը տանել, այսպես կոչված, «Մոլդովայի օրինակով», թվում էր, թե մի փոքր չափազանցնում են: Պարզվում է՝ ոչ:

Ավելին, դրա մասին արդեն բացահայտ է հայտարարվում, օրինակ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից: Մասնավորապես, Փաշինյանի կառավարությանը 15 միլիոն եվրո հատկացնելու մասին հայտնելով՝ նա օրերս շեշտել է, որ Հայաստանը լուրջ հիբրիդային մարտահրավերների առջև է կանգնած, «Ռուսաստանը արդեն իսկ սրում է ապատեղեկատվական արշավները Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»: Բառացի Կալասն ասաց. «Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք տեղակայվել էին Մոլդովայում, և որոնք ակտիվ են եղել այնտեղ, ուստի «գործնական ծրագիրը» նույնական է: Մեր ֆինանսավորումը կներառի նաև արտաքին միջամտության հայտնաբերումը, վերլուծությունը և արձագանքը»:

Ի՞նչ է սա, եթե ոչ ամենաուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Դե, Ռուսաստանի անվան հիշատակումը, հասկանում եք, շղարշ է, հատուկ է արվում. փաստացի, Արևմուտքն արդեն լրիվ «բաց» է խաղում՝ հասկացնելով, որ ամեն գնով, ցանկացած բռնաճնշումներով թույլ չի տալու, որ հայ ժողովուրդն ազատվի փաշինյանական բռնատիրական ռեժիմից: Արևմուտքը բաց հայտարարում է, որ Մոլդովայի օրինակով պատրաստ են ծայրահեղ միջոցների, այն է՝ լռեցնել մարդկանց, փակել կուսակցություններ, թույլ չտալ քաղաքական ուժերի գրանցումներ՝ ընտրություններին մասնակցելու համար:

Պատրաստ են փակել լրատվամիջոցներ, կալանավորել ու բանտարկել հազարավորների: Ու, ահա, այդ բոլոր հակաժողովրդավարական միջոցների համար ՔՊ-ի իշխանությանը 15 միլիոն եվրո են տալիս: Մի խոսքով՝ «Ժողովրդավարությանն աջակցելու» անվան տակ՝ հակաժողովրդավարությանն աջակցելու համար:

Ի դեպ, թեման շարունակել է նաև Եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը՝ նշելով, թե մի 5 միլիոն եվրո էլ իրենք են հատկացնելու: «Տարածաշրջանային համագործակցության ակտիվացմանը և քաղաքացիական հասարակությանն աջակցելու, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախապատրաստման շրջանում, ինչպես նաև ապատեղեկատվության բացահայտման, վերահսկման և դրա դեմ պայքարի համար»: Հասկանալի է, չէ՞, մեսիջը: Չնայած՝ սա ոչ թե մեսիջ, այլ նախազգուշական «զանգ» է:

Պատրանքներ չարժե ունենալ. Կալասին, Կոսին ու մյուսներին ո՛չ Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրում, ո՛չ էլ Հայաստանը: Նրանք կոնկրետ շահեր են հետապնդում, պարզապես հիմա Փաշինյանն այդ շահերն առաջ է մղում Հայաստանի հաշվին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 292 անգամ
Լրահոս
«Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարից Մարսելում Գարեգին Բ Կաթողիկոսն օծեց կրկնակի խաչքար՝ հայկական Կյանքի խաչով և լատինական խաչով Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին (video) Վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանի «գրպանը պլան գցող» մենթերը և եվրոպացի «քավորները»․ Սուրեն Սուրենյանց (video) Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ» Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ» Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել․ «Հրապարակ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը․ «Փաստ» Չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»․ «Ժողովուրդ» Արշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբան Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից․ «Փաստ» Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին. «Հրապարակ» Ով էր ԿԿՀ անդամ դառնալուն հավակնող մյուս թեկնածուն եւ ինչու նրա անունը չհնչեց ամբիոնից. «Ժողովուրդ» Վեհափառը Մետրոպոլիտ Արքեպիսկոպոսին և Կարդինալ Ավելինին նվիրեց Մայր Աթոռից բերված նվերներ Պռոշյան փողոցում 7 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ կա 1 զոհ, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց «Բուշ Դյու Ռոն»-ն պատմական է որակել Ամենայն Հայոց Հայրապետի՝ Ֆրանսիա-Մարսել այցը Փաշինյանի կյանքի ողջ նպատակը վրեժխնդրությունն է․ Ռոբերտ Քոչարյան Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան. Քոչարյան Հակոբյանները դատախազություն են քսի տալիս, Հրաչյա Հակոբյանն է միացել «հերյուրանքի դեմ արշավին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am