Հաջորդ տարի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կյանքը փոփոխող որոշումներ կլինեն. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բելառուսական Belta գործակալության թղթակցի հետ հարցազրույցում խոսել է եվրասիական ինտեգրման հիմնական տենդենցների, թվային օրակարգի, էներգետիկ շուկաների եւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի առաջիկա փոփոխությունների մասին: -Տիգրան Սուրենովիչ, համառոտ ինչպե՞ս կորակեիք անցնող տարին եվրասիական ինտեգրման տեսանկյունից: Այն կարելի՞ է հաջող համարել, թե՞ ինչ-որ սպասելիքներ չիրականացան. -Այս տարի մենք գրանցել ենք աճի տրաֆիկ: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում, տարվա ամփոփիչ տվյալներով ՀՆԱ-ի, արդյունաբերական արտադրանքի եւ առեւտրի աճ է գրանցվել ինչպես միության ներսում, այնպես էլ արտաքին առեւտրային գործընկերների հետ: Օրինակ` փոխադարձ առեւտրի աճը կազմել է 27 տոկոս այս տարվա 10 ամիսների ընթացքում, այսպիսի տեմպեր մենք վաղուց չէինք գրանցել: Այսպիսի ցուցանիշի համար որպես ազդող գործոններ են հանդիսացել համաշխարհային տնտեսության վերականգնումը, ազգային ռեֆորմն ու մեր միության ինտեգրացման պոտենցիալը: Մեր առջեւ դրված հիմնական խնդիրը բարձր ցուցանիշների պահպանումն է ու ինտեգրացիոն գործընթացների խորացման ապահովումը, դրանց արագ կազմակերպումն ու ԵԱՏՄ տնտեսության զարգացումը: -Ընթացիկ տարում բարձրագոչ քննարկումներ էլ տեղի ունեցան ԵԱՏՄ երկրների միջեւ: Օրինակ, Բելառուսը եւ Ռուսաստանը տարաձայնություններ ունեին Բելառուսի կաթնամթերքի եւ մսամթերքի մատակարարման, Ղազախստանը եւ Ղրղզստանը ` իր սահմանով անցկացվող ապրանքների տեղաշարժի վերաբերյալ: Նման տարաձայնությունները ԵԱ պայմանագրի՞ թերությունների մասին են, թե՞ ավելի շուտ, մասնավոր խնդիրներ. -Նման քննարկումները միայն այս տարի չեն եղել, դրանք եղել են նախորդող տարին, կլինեն եկող տարի եւս: Երբ ընդհանուր շուկա կազմելու եւ միասնական տնտեսական միջանցք ունենալու նման բարդ խնդիրներ են լուծում պահանջում, կամաց-կամաց պետք է տեղի ունենա մի քանի ֆունդամենտալ ուղղություններով մերձեցում` օրենսդրության հավասարակշռում, կազմված քաղաքական եւ տնտեսական համաձայնությունների իրականացում, առանց սահմանափակումների գործող շուկայի կազմակերպում, հավասար մրցակցային պայմանների ապահովում եւ ամենակարեւորը` մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման սանդղակների հավասարեցում: Եթե այս գործոններից որեւէ մեկը չի համընկնում, կոնֆլիկտային իրավիճակներ կարող են ստեղծվել: Սա նշանակում է, որ մենք երկար ճանապարհ ենք անցնելու մեր միության զարգացման ու ինտեգրացիայի խորացման համար: Մյուս կողմից` նման կոնֆլիկտային իրավիճակներն են թույլ տալիս երեւան հանել կարեւոր առաջադրանքներն ու կազմել ծրագրեր` մեր երկրների մերձեցման համար: հենց սրանում է կայանում մեր առաջ շարժվելու լոգիկան: -Ձեր կարծիքով, ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու պահը հասունացե՞լ է, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսել. -Ինձ թվում է, հասունացել է: մեր 3 տարվա փորձը արդեն նեղ շրջանակներ է բացահայտել, ցույց տվել փաստաթղթերի նորմերի կիրառման դրական ու բացասական կողմերը, բացի այդ, ես կարծում եմ, շարունակ պետք է կատարաելագործել համագործակցության պայմանագրերը: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում եւ մեր շուրջ կատարվող բոլոր տնտեսական ոլորտի փոփոխությունները չենք կարող աչքաթող անել, պետք է արձագանքել մարտահրավերներին, այդ թվում եւ գլոբալ: ԵԱՏՄ-ում աշխատում է հատուկ խումբ, որը երկրների հետ համատեղ զբաղվում է մի շարք փոփոխությունների առաջարկներով: Կարծում եմ` հաջորդ տարի կներկայացնենք առավել փոփոխված համաձայնագրի տաբերակը: Օրինակի համար կարող եմ նշել թվային տնտեսությունը, այն համաձայնագրում ներառված չէ, բայց այն կարեւոր գլոբալ թրենդ է, որը փոխում է մեր կյանքը: -ԵԱՏՄ-ն կարիք ունի՞ հավելյալ լիազորությունների. -Այո, ու ինչքան շուտ համալրվի լիազորությունների շրջանակը, այդքան էֆեկտիվ կլինի հետագա աշխատանքը: Ակնհայտ է, որ պետք է ընդլայնել ԵԱՏՀ կոլեգիայի կազմը, որը ենթադրում է նաեւ պատասխանատվության բարձրացում: Բացի այդ, էլի հարցեր կան. Երբ մենք ամեն ամիս հավաքում ենք մեր վարչապետներին, նրանք պետք է ոչ թե տեխնիկական, այլ ստրատեգիական հարցեր քննարկեն: Լիազորությունների շրջանակի ավելացման եւս մեկ խնդիր կա, այն է`մեր միության չափազանց բյուրոկրատական լինելը: Երբեմն հասարակ հարցերի լուծման համար մենք 6 ամիս ենք ծախսում, քանի որ պետք է անցնենք չափազանց բարդ համաձայնության գործընթացներ: Հարկավոր է նաեւ հավելյալ ֆինանսական լծակների ձեռք բերում, որոնք շարժունակության մեջ կդնեին համագործակցությունը: -Գուցե ես սխալվեմ, բայց ինձ թվում է, որ միության 5 երկրների` Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի քաղաքացիները չեն զգում, որ ապրում են մեկ ընդհանուր միության մեջ: Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի նրանք իրենց ԵԱՏՄ-ի անդամների նման զգան. -Ես այլ կերպ կձեւակերպեի, այդ երկրների քաղաքացիները զգում են, որ ընդհանուր միության մեջ են ապրում, բայց նրանց հիասթափեցնում է, որ դեռեւս այնտեղ շատ խոչընդոտներ կան: Իմ կարծիքով, մեզ միավորում է ընդհանուր անցյալը, մշակութային մտածողությունը, շատ հարցերի ու խնդիրների մենք նույն կերպով ենք նայում, ունենք նույն արժեհամակարգը, մեզ միավորում է ռուսերեն լեզուն: Այսինքն` մեկ միության մեջ զգալու գործոնները շատ են, բայց երբ կան խնդիրներ, դրանք հիասթափեցնում են: Շատ կարեւոր քայլ եղավ 5 երկրների աշխատանքային միգրացիայի խնդրի լուծումը: Այժմ կարելի է անցնել աշխատանքի առանց դրա համար թույլտվություն ստանալու գործընթացների: Իհարկե, շատ կան գործոններ` զգալու համար միության շրջանակը, ներառյալ վարորդական իրավունքի, կենսաթոշակային եւ այլ խնդիները, մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Կարծում եմ` հաջորդ տարի կընդունենք որոշումներ, որոնք 5 երկրների քաղաքացիների կյանքի վրա դրական ազդեցություն կունենան: -Իսկ թվային օրակարգի իրագործումը, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կփոխի միության երկրների կյանքը. -Թվային տեխնոլոգիաների ներդրման էֆեկտիվության գնահատման տարբեր մեթոդներ կան: Գոյություն ունեն փորձագետների հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ բեռնափոխադրումների ու շրջանառության թվայնացումը երկաթուղաին տրանսպորտով, արտադրական ծավալների 40 տոկոս արդյունավետության բարձրացում է ապահովում: Քչանում են նաեւ փոխադրումների ժամկետները: Ինձ համար ակնհայտ է, որ եթե մենք չընդունենք թվային օրակարգը, այն նոր խոչընդոտների պատճառ կհանդիսանա մեր ընդհանուր շուկայում: Ամբողջական հարցազրույցը` Belta-ի կայքում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
«Մարդկանց բոմժ սարքողն ինքն է գերագույն գլխավոր բոմժը»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլին (video) Դամասկոսում պայթյnւնների հետևանքով տnւժել է առնվազն 18 մարդ. Սիրիայի ՆԳՆ Դամասկոսում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել է Մակրոնը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է, ամեն ինչ եղել է օրենքի և իրավունքի շրջանակում. Իվետա Տոնոյանը՝ առգռավված կենդանիների մասին Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել Նիկոլ Փաշինյա՛ն, կոնկրետ այս հարցին պատասխանեք․․․ (video) Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի երկունքի ամենադաժան ցավերի մեջ գալարվելով գիտական արժեքավոր գյուտ ա արել. Սուրեն Սահակյան «Իմ քայլը» հիմնադրամին փող փոխանցողների նկատմամբ որևէ գործողության ականատես չենք լինում. Սողոմոնյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ասեմ՝ ու՞մ է պատրաստվում Նիկոլը ծախել Ծառուկյանից խլած բիզնեսները․ Արշակ Կարապետյան (video) Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ Ինչպես կարելի է թշնամու տարածքով ստացվող բենզինի կամ ցորենի դիմաց վաճառել հողերը․Հոխիկյանը՝ Թեհրանից (video) Շատ լարված վիճակ է․ ամեն օր դեպի վատն է գնում, մեր հայերն են տուժում․ Հարցում (video) Որտեղի՞ց է կոնկրետ իջել Գագիկ Ծառուկյանի դեմ ապօրինությունների հրահանգը․․․ (video) Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճն երկսայր սուր է ընդդիմության համար Ինչ է իրականում Փաշինյանն ուզում Գագիկ Ծառուկյանից... (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Քամու հետևանքով վնասվել են էլ․ լարեր, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց Թալանչին էլ են, գողն էլ են, ավազակն էլ են․ քաղաքացին՝ ՔՊ-ականներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am