Զորականում անչափահասների դեպքով մեկ անձ կալանավորվել է, մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Տավուշի մարզի Զորական բնակավայրում 2025 թվականի սեպտեմբերին անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալներ Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ խուլիգանություն) և 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը):

2025 թվականի նոյեմբերի 3-ին և նոյեմբերի 4-ին միջնորդություններ են ներկայացվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի, Տ.Ու.-ի, Լ.Ս.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ մեկ ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Տ.Ու.-ի մասով միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է, Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի և Հ.Գ.-ի մասով միջնորդությունները բավարարվել են մասնակի՝ 20 օր ժամկետով, իսկ Լ.Ս.-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 20 օր ժամկետով:

Նախաքննության ընթացքում միջնորդություններ են ներկայացվել մեղադրյալների նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ, որոնք Հ.Գ.-ի, Հ.Ա.-ի, Մ.Բ.-ի և Լ.Ս.-ի մասով ամբողջությամբ մերժվել են (վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցը), իսկ Տ.Ու.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ համակցված կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշումների դեմ հսկող դատախազի կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am