Մադոննայի անօթևան հարազատ եղբայրը վերադարձել է ընտանիք
Daily Mail-ը հայտնում է,որ փոփ աստղ Մադոննայի անօթևան ավագ եղբայրը՝ 61-ամյա Էնթոնի Չիկոնեն,ով երկար տարիներ տառապել է ալկոհոլային կախվածությունից, կրկին ընդունվել է ընտանիքի կազմ՝ Միչիգանի փողոցներում 7 տարի անցկացնելուց հետո: Վերջին 7 տարիներին Մադոննայի հարազատ եղբայրը եղել է անօթևան և գործազուրկ։ Տղամարդը բուժում է անցել վերականգնողական հաստատությունում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Քրիստոֆեր Չիկոնեն հայտարարել է, որ այժմ Էնթոնին տուն է վերադարձել և ապաքինվում է։
