Գվատեմալան ևս իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ
Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսը հայտարարել է,որ ԱՄՆ-ի օրինակով ընդունել է որոշում Իսրայելում իր երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ։ Ես զրուցել եմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում քաղաքական գործիչները պայմանավորվել են Գվատեմալայի մայրաքաղաքը Երուսաղեմ վերադարձնելու մասին,ասել է նախագահը: Մորալեսն ընդգծել է, որ հրահանգներ է տվել արտգործնախարարին համապատասխան գործողություններ սկսելու համար։
