Վեհափառի ներկայությունը կրկին հիշեցնում է, որ այս պայքարը ճիշտ է․ Բուայեը հանդիպել է Կաթողիկոսին
Մարսելի Դենիզեի զբոսայգու Հայաստանի այգում, Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեը, Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը ընդունել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Սիլվեն Սուվեստրեը, Մարին Պյուստորինոյը, Աորոր Բրյունայը, ինչպես նաև բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Տարիներ շարունակ ես պայքարում եմ՝ պաշտպանելու հայ ժողովրդին, նրա վիրավոր հիշողությունը, մշակույթը, ազատությունը, նրա պատմական ճշմարտության ճանաչումն ու անվտանգությունը՝ հատկապես Արցախում։
Նորին Սրբության ներկայությունը կրկին հիշեցնում է, որ այս պայքարը ճիշտ է, անհրաժեշտ է և պետք է շարունակվի». գրել է Բուայեը։
