ԱԱԾ-ն Գյումրիի եկեղեցիներում քահանա է փնտրում, ով Նիկոլի մոտ կզեղչի Վեհափառի անունը. Զոհրաբյան
ԱԱԾ-ն լցված ա Գյումրիի բոլոր եկեղեցիները: 24News-ին այս մասին տեղեկացրեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ քահանա են ման գալիս, որ դեկտեմբերի 7-ի կիրակնօրյա պատարագին զեղչի Հայոց Հայրապետի անունը:
«Գյումրիի բարեկամներս քիչ առաջ ասացին, կարծեմ արդեն գտել են մեկին, եթե չգտնեն էլ, ԱԱԾ մի օպերի քահանայի սքեմ կհագցնեն, կասեն՝ դու ես անցկացնելու։ Մենք ապրում ենք հայ ժողովրդի պատմության ամենածանր, ամենաանբարո ժամանակներում»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև՝ եթե Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց ու մարսեց, ԱԱԾ-ի միջոցով քահանա գտնելն ի՞նչ է, որ չմարսի:
«Իսկ բոլորը լուռ են, Փաշինյանը մի տեսակ լակմուսի թուղթ է դարձել: Նա բացահայտեց, որ մեր գեներալիտետը գեներալիտետ չի, որ կարող է մի օր պահանջի Նիկոլի հրաժարականը, մի օր՝ «չեստ» տա, լուռ են ստեղծագործական միությունների ղեկավարները»:
Հասմիկ Կիրակոսյան
