Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, ՀՀ նախագահի նախկին օգնական, Սահմանադրական դատարանի նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանի մոր անվամբ հաշվառված՝ 600 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։
Գեղարքունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Նորայր Փանոսյանի մոր միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված՝ «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրն ու կից փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ 600 քմ մակերեսով հողամասը, որը մինչև 2031 թվականը տրամադրվել է Հ.Ս.-ին, չի օգտագործվում ըստ պայմանագրում նշված նպատակային նշանակության:
Ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով՝ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 28-ին, պաշտոնեական հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը