Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գալու են ու «խաղաղ» տեղավորվեն ՀՀ-ում. ադրբեջանագետ

Առաջ զգուշանում էի ասել, բայց հիմա վստահ կասեմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, այս թեման դառնալու է օրակարգ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում։ Սա, ցավոք, արդեն հստակ է, իսկ ովքեր ուզում են նստել թախտին ու սպասել բախտին կամ ուզում են դեռ իրենց համոզել, որ կան բաներ, որոնց Փաշինյանը ունակ չէ, մի օր ուղղակի իրենց իրերն են հավաքելու ու այլ երկիր ման գան ապրելու։ Քանի դեռ կարող ենք մեր երկիրը պահել ու պաշտպանել քաղաքական մեթոդներով, եկեք անենք դա, իսկ դրա ճանապարհը Փաշինյանին իշխանությունից զրկելն է։ Դա կարող է անել միայն ՀՀ-ում ապրող ՀՀ քաղաքացին՝ իր դիրքորոշմամբ, քվեով ու հստակ վերաբերմունքով։

Ասածիս ի ապացույց նշեմ՝ սրանք բառացի մեջբերումներ են Իլհամի այսօրվա ելույթից։ Այս թեման աննախադեպ տարածում է ստանում Ադրբեջանում, իսկ ՀՀ-ի եկող լռությունը ինքնին շատ խոսուն է․․․

«Հայերի վերաբնակեցումից հետո Ադրբեջանի նախնիների հողերում՝ 1905-1907, 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին ադրբեջանցիների դեմ իրականացված կոտորածների և անօրինական վերաբնակեցման հետևանքով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ լքեցին իրենց հայրենիքը և ապաստան գտան Ադրբեջանում»։

«Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է համընդհանուր արժեքների հարգանքի, թշնամանքի էջը փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնման համար»։

«Մենք հավատում ենք, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողեր, և մեր ժողովուրդների միջև կհաստատվեն բարիդրացիական հարաբերություններ»։

Հիշեք, որ սա ասում է մի բռնապետ, ով Արցախի ու Հայաստանի դեմ ձեռնարկեց պատերազմներ, բլոկադա, էթնիկ զտում, բռնի տեղահանում ու արեց ամեն ինչ, որ Արցախում «խաղաղություն» հաստատվի առանց հայերի»,- գրել է նա:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Իշխանությունները սկզբում փորձեցին վարկաբեկել Արշակ Սրբազանին, բայց տեսան՝ պինդ է, կանգնած է Վեհափառի թիկունքին, ծնվեց այս զավեշտալի մեղադրանքը. Խաչատրյան Արշակ Սրբազանը կալանավորվեց Նզովում եմ ձեր այն արարքները, որոնք ուղղել եք Հայոց Սուրբ Եկեղեցին հալածելուն․ Տեր Նարեկ Ի՞նչ ասաց Արշակ Սրբազանը դատարանում. նա կալանավորվեց 2 ամսով (video) Ադրբեջանցիները վնասել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Փաշինյանը չի մարսում այն նզովքը, որն արեց Արշակ Սրբազանը․ Արծվիկ Մինասյան (video) «Սա անաստվածություն և անբարոյականություն է․ Մասիս Մելքոնյանը չի զարմացնի ոչ մեզ, ոչ Փաշինյանին» (video) Հենց հիմա՝ Արշակ Սրբազանի գործով դատական նիստերի բակում (video) Տեր Վրթանեսը Արցախցու համար ոչ մի բան չի արել, նա մեր համար Սրբազան չէ․ Մետաքս Հակոբյան (video) Փաշինյա՛ն, ավելի լավ է զավակ պարգևել աշխարհին, քան մեր զավակներին զրկել կյանքից․ հերոսի մայր (video) Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գալու են ու «խաղաղ» տեղավորվեն ՀՀ-ում. ադրբեջանագետ Փաշինյանի թուրքական ծրագրի վերջին կետն է․ հաջորդը գնալու է Վեհափառի հետևից․ Անի Կարապետյան (video) Ո՞վ է ցուցմունք տվել Արշակ Սրբազանո դեմ. ինչ նոր մանրամասներ է հայտնում փաստաբանը (video) Դեսպանատնե՛ր, ամոթ է, ձայն հանեք՝ 4–րդ սրբազանն է կալանավորվում․ Մալխասյան (video) Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի, կոնկրետ օր ունե՞ս ֆիքսած. Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Արմավիրի մարզում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. կարճ ժամանակ անց նա մահացել է #ՈՒՂԻՂ. «Ահաբեկչություն Եկեղեցու դեմ. Նիկոլի ծրագիրը պայթեց». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն․ Վահե Հովհաննիսյան Ալիևը կրկին խոսել է ադրբեջանցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության մասին Կրկին արդարացման «դատավճիռներ» կայացնելու հերթապահ հայտարարություններ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ» Կաթողիկոսը քո անձնական համհարզը չէ, որ քո «պետք-չպետքով» որոշվի և առնվազն պետք է կարողանաս ապացուցել, որ նա ենթարկվում է ինչ որ երկրի հատուկ ծառայություններին. Օհանյան Կերուխումի գործը ջրվեց. Հրապարակ «Էս տձև, փնթի ոստիկանական երկիրն է ձեզ փաստորեն դուր գալիս, հա՞». Լիլիթ Բլեյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am