Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ»

Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ», գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հիշեցնելով, որ  ԱԱԾ-ը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ Սրբազանին։


Քաղաքագետը, մասնավորապես, գրել է․

«Սրբազանին առաջադրված մեղադրանքը կրում է տարիներով կիրառված, մաշված մի ձեռագրի բոլոր հատկանիշները՝ հիշեցնելով մենթական մտածողությանը բնորոշ «գրպանը պլան գցելու» մեխանիկան։ 
Ըստ քննչական մարմինի՝ նա դեռ 2018-ին փորձել է վարկաբեկել Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին՝ նրա պայուսակում թմրամիջոց դնելով։ 

Իրավական առումով՝ թույլ և անհամաչափ, փլուզվող մեղադրանք, քաղաքական իմաստով՝ հաշվեհարդարի դրսևորում:

Մի քանի դիտարկում.

● Նախապես կանխատեսել էի, որ դեկտեմբերի 10–12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից առաջ իշխանությունը կսրի ճնշումները Վեհափառի նկատմամբ՝ փորձելով արհեստական հակադրության միջավայրում թուլացնել նրա դիրքերը։ Արշակ Սրբազանի ձերբակալությունը այդ գործընթացի օրգանական շարունակությունն է՝ ուղղված եկեղեցական վերնախավի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։

● Այս ամենի ֆոնին Բրյուսելը հայտարարում է Հայաստանին 12 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների» և «միջամտությունների» դեմ պայքարի անվան տակ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը բաց տեքստով նշում է, որ Ռուսաստանն ու նրա «պրոքսիները» ակտիվացնում են իրենց ցանցերը Հայաստանում՝ նույն բանաձևով, ինչ Մոլդովայում։

Այս հայտարարությունը ձևավորում է նոր քաղաքական միջավայր, որտեղ հակառուսական խոսույթը ծառայում է ներքաղաքական ռեպրեսիաների լեգիտիմացման նպատակին։

Մոլդովական նախադեպը ցույց տվեց, թե ինչպես կարող է «վտանգների չեզոքացման» փաթեթը վերածվել իշխանության ավտորիտար վերարտադրության գործիքի՝ ընդդիմադիր ուժերի, մեդիայի, եկեղեցական կառույցների և հանրային հեղինակություն ունեցող անհատների դեմ ուղղված ռեպրեսիաներով։

Այս համատեքստում 12 միլիոն եվրոն դառնում է ոչ թե տեխնիկական աջակցություն, այլ քաղաքական ուղերձ Փաշինյանի կառավարությանը՝ շարունակելու ռեպրեսիաները «օտարերկրյա ազդեցությունների դեմ պայքարի» անվան տակ։

Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Արշակ Սրբազանի ձերբակալությունը՝ չեկիստական մեթոդներով իրականացված ակնհայտ սադրանք, որը որևէ կերպ չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին։

Մայր Աթոռի շուրջ ճնշումների օղակը վտանգավոր կերպով սեղմվում է։ 

Հայաստանը մտնում է նոր ռեպրեսիվ փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունը դառնում են իշխանության վերարտադրության թիրախ»։

 

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Փաշինյանը չի մարսում այն նզովքը, որն արեց Արշակ Սրբազանը․ Արծվիկ Մինասյան (video) «Սա անաստվածություն և անբարոյականություն է․ Մասիս Մելքոնյանը չի զարմացնի ոչ մեզ, ոչ Փաշինյանին» (video) Հենց հիմա՝ Արշակ Սրբազանի գործով դատական նիստերի բակում (video) Տեր Վրթանեսը Արցախցու համար ոչ մի բան չի արել, նա մեր համար Սրբազան չէ․ Մետաքս Հակոբյան (video) Փաշինյա՛ն, ավելի լավ է զավակ պարգևել աշխարհին, քան մեր զավակներին զրկել կյանքից․ հերոսի մայր (video) Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գալու են ու «խաղաղ» տեղավորվեն ՀՀ-ում. ադրբեջանագետ Փաշինյանի թուրքական ծրագրի վերջին կետն է․ հաջորդը գնալու է Վեհափառի հետևից․ Անի Կարապետյան (video) Ո՞վ է ցուցմունք տվել Արշակ Սրբազանո դեմ. ինչ նոր մանրամասներ է հայտնում փաստաբանը (video) Դեսպանատնե՛ր, ամոթ է, ձայն հանեք՝ 4–րդ սրբազանն է կալանավորվում․ Մալխասյան (video) Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի, կոնկրետ օր ունե՞ս ֆիքսած. Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Արմավիրի մարզում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. կարճ ժամանակ անց նա մահացել է #ՈՒՂԻՂ. «Ահաբեկչություն Եկեղեցու դեմ. Նիկոլի ծրագիրը պայթեց». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն․ Վահե Հովհաննիսյան Ալիևը կրկին խոսել է ադրբեջանցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության մասին Կրկին արդարացման «դատավճիռներ» կայացնելու հերթապահ հայտարարություններ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ» Կաթողիկոսը քո անձնական համհարզը չէ, որ քո «պետք-չպետքով» որոշվի և առնվազն պետք է կարողանաս ապացուցել, որ նա ենթարկվում է ինչ որ երկրի հատուկ ծառայություններին. Օհանյան Կերուխումի գործը ջրվեց. Հրապարակ «Էս տձև, փնթի ոստիկանական երկիրն է ձեզ փաստորեն դուր գալիս, հա՞». Լիլիթ Բլեյան Գործի գնալուց սև ավտո է նստել ու կապը կորել է. Արմավիրում գտել են 42-ամյա կնոջ մարմինը Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել. «Հրապարակ» Լոռու մարզում ամուսիններ են վրաերթի ենթարկվել Դատարանը անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի. քաղաքապետ Բենուա Պայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am