120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամը ավելի շատ աչքի է ընկնում նվիրատուների ցանկով, քան արած գործով եւ աշխատանքով։

Բանն այն է, որ 2025 թվականի ընթացքում հիմնադրամը 8 անանուն աղբյուրից ստացել է 120 մլն դրամ։

20 մլն դրամ Հիմնադրամին նվիրաբերել է «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությունը, որը 2019 թվականին զենքի եւ զինամթերքի արտադրության մեջ կիրառվող ապրանքների ներմուծման համար արտոնություն էր ստացել։

Ըստ ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերությունն ունի 3 իրական շահառու՝ 23.5 % Ստանիսլավ Բեկովը, 70 % Կարինա Ղազարյանը եւ Բաբկեն Ղազարյանը։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

«Ջեյ Էֆ Թի» ՍՊ ընկերությունը 10 մլն դրամ է նվիրաբերել։ Նշված ընկերությունը դատական քաշքշուկների մեջ է. «Ջեյ Էֆ Թի» ՍՊԸ-ն դիմումով դիմել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչեւ վերոնշյալ որոշման մեջ նշված կասեցման հիմքերի վերանալը: Ապա գործի վարույթը կասեցնելու՝ 2025 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-108 աշխատակարգային որոշմամբ սահմանված հիմքերը վերացել էին: Դրանից հետո դատարանը որոշել էր, չգիտես թե ինչպես, գործի վարույթը վերսկսել եւ գործի քննության ժամկետը երկարաձգել եւ գործի դատաքննությունը նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 9-ին։

«ՍԻԼ կոնցեռնի» սեփականատեր Սուքիասյան ընտանիքի կողմից ստեղծված «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը Աննա հակոբյանի ղեկավարած հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ։

«Էջմիածնի սարքաշինական գործարան»-ը Հիմնադրամին նվիրաբերել է 250 հազար դրամ։ Այն ներառված է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում եւ զբաղեցնում է 888-րդ հորիզոնականը՝ վճարելով 307 մլն դրամ։

«Մոբայլ Սենթր» խանութների ցանցը նվիրաբերել է 10 մլն դրամ։ Ընկերությունը Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տեղում է եւ պետությանը վճարվել է 52,4 մլրդ դրամ հարկ։

«Արմսվիսբանկը» «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել է ընդամենը 1 մլն դրամ։ Ըստ ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության իրական շահառուն շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, ով նաեւ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է։

Մամուլում գրվել էր, որ 2015-ին Սրմաքեշը նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին խոստացել էր Շիրակի մարզի տնտեսական զարգացման նպատակով 10 մլն դոլար տրամադրել, բայց ոչինչ էլ չարեց: Ընդամենը հիմնեց «Սասստեքս» կարի ֆաբրիկան նախկին մարզային հիվանդանոցի շենքում, կարճ ժամանակ աշխատեց, իսկ հեղափոխությունից հետո արդեն պարզ դարձավ, թե ինչ էր այնտեղ կատարվում. ֆաբրիկայի աշխատողները բողոքել էին, որ շահագործվել են, չնչին գումարներ են ստացել ու աշխատել են անմարդկային պայմաններում:

Հաջորդը «Ալիաս 64» ՍՊԸ-ն է, որը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գտնել չհաջողվեց, սակայն նմանատիպ մի ընկերություն կա, որը ոչ թե «Ալիաս 64» ՍՊԸ-ն է այլ «Ալիանս 64» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը մայիսին տեղի ունեցած մի միջադեպից հետո հայտարարություն էր տարածել, թե Երեւանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերն այն մասին, թե քաղաք Երեւան, Սարմեն 88 եւ Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ դեպքը կապված էր մեքենաների հրդեհի հետ, ինչի արդյունքում այրվել էր 4 տրանսպորտային միջոց՝ որոնցից 3-ը մարդատար, իսկ 1-ը բետոնախառնիչ։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն հիմնադրամին փոխանցել է 10 մլն դրամ, «Սիգնիֆիքնթ» ՍՊԸ-ն՝ 2 մլն դրամ։

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ-ն Հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենն իր աշխատակցի միջոցով կաշառել է ընկերություն ստուգման եկած տեսուչին՝ Դեբեդ գետից վերցրած ջրի նմուշները կեղծելու դիմաց: Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցը գումար եւ բենզինի կտրոններ է ստացել, որպեսզի գետի տարբեր հատվածներից վերցված իրական նմուշները փոխի կեղծ նմուշներով։

Թե՛ ընկերության տնօրենը, թե՛ կաշառքի համար միջնորդ դարձած աշխատակիցն ու թե՛ Դեբեդի աղտոտվածությունն ստուգող բնապահպան-տեսուչը մեղադրվում են կաշառք տալու եւ ստանալու հոդվածներով: Հարցական է, թե այս նվիրատվությունը այս երեք օղակից որեւէ մեկին կփրկի, թե ոչ։

Հետաքրքիրն այն է, որ նվիրատուների ցանկում գեթ մեկ պատահական անձ չկա, ինչն էլ հարցեր է առաջացնում»։

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Ղարաբաղից տեղահանվածները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ Հայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել Ես ձեզ ասում եմ՝ սրանք սարսափել են այդ հայտարարությունը տեսնելիս․ Բագրատ Սրբազան (video) ՃՏՊ Վայոց ձորի մարզում Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր հանցագործությունները Վայոց ձորում «Chevrolet Volt»-ը հայտնվել է Արփա գետի ափին. կան վիրավորներ ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ութ վագոն հացահատիկ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց․ «Հրապարակ» Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Քամու հետևանքով վնասները «Ժողովուրդ». ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ունեցվածքը «Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ առաջիկա օրերին նա ելույթներ չի ունենա Արմեն Մարկոսյանը նշանակվել է Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 15-ից 19-ին Lույս չի լինելու հարյուրավոր հասցեներում Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 հավաստագիր է ստացել Խոշոր վթար՝ «Յուվայի» կամրջի վրա. վիրավոր կա Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Ահա այն կոնկրետ աղբյուրներն ու բյուջետային մեխանիզմները, որոնք թույլ կտան ֆինանսավորել այս ծրագիրը «Շուն-շանգյալ», «բոշա», «կզացնելու եմ» արտահայտությունները բարեկրթության խախտում չեն՝ ըստ ԿԿՀ-ի, «սրիկայաբար»-ը՝ խախտո՞ւմ է ««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել քաղաքական խոսքի թակարդի». Հովհաննիսյան Ռոնալդուի մայրը ներկա չի եղել որդու հարսանիքին․ հայտնի է, թե ովքեր են մասնակցել արարողությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am