Արշակ սրբազանի միակ մեղքը

Արշակ սրբազանի կալանավորումը սպասելի էր: «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արագածոտնի թեմից Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

«Իրենց սցենարն այդպիսին է․ թեմերում, եթե ձերբակալում են առաջնորդին, հաշվապահին, դիվանապետին, օրինակ, մեր թեմում այդպես է, այսինքն Մկրտիչ Սրբազանին, տիկին Նաիրային` տնային կալանք, Գարեգինը դիվանապետն է, նույն սցենարով Մայր Աոթռի ուղղությամբ են գնում, այսինքն, ձերբակալում են դիվանապետին: Դա իրենց սցենարի ձևն է, նույնիսկ պատճառները էական չեն, իրենք կարող են ցանկացած մարդու կալանավորել, հետո մտածել, թե ինչ հոդվածով են դատում, հոդվածն էլ այնպիսին լինի, որ հասարակության մեջ հակառակ տրամադրություններ ստեղծվի եկեղեցու նկատմամբ»,-ասաց տեր Վրթանեսը:

Հոգևորականը շեշտում է՝ հասարակության մոտ վատ տպավորություն առաջացնող որևէ հոդվածով գործ կկարեն:
«Տեսանք տեսանյութի պատմությունը․ հո քննչականից չէին ասելու, մենք ենք սարքել՝ լավ ենք արել: Այդ տեսանյութն առավոտյան հրաարակում են՝ երեկոյան պատասխանը տալիս են, իսկ տեր Վրթանեսի կնոջ, երեխաների հեռախոսները կամ տան համակարգիչները արդեն կլինի երկու ամիս, դեռ չեն ուսումնասիրել, միջի պարունակությունը չեն ուսումնասիրել ու չեն վերադարձրել, այսինքն, անժամանակ վերցնում են ու սրանով անհավասար պայմաններ են ստեղծում մեր և այն տիրադավների ու կարագալույծների միջև: Կարգալույծ մեկին, որը լուրջ խնդիրներով դուրս է եկել եկեղեցուց, կբերեն կրոնի, ազգային փոքրամասնությունների վարչության պետի պաշտոնում կնշանակեն, այն մյուս կարգալույծին աջակցություն ցույց կտան պետական հովանավորչության, իսկ երբ հերթը հասնում է նորմալ, կարգի մեջ եկեղեցականներին՝ խնդիրներ կստեղծեն իրենց համար»,- նկատում է հոգևորականը:

Այս իշխանություններն ամեն ինչ անում են դրսից եկող՝ Էրդողանից, Ալիևից ու Փաշազադեից եկող հրահանգները կատարեն, շեշտում է տեր Վրթանեսը:

«Քրեական հանցագործներին թողած՝ ընկել են իրենց քաղաքական հակառակորդների, եկեղեցականների հետևից: Ինձ այս ամեն ինչը 1937 թիվն է հիշեցնում, վերադարձել ենք ԿԳԲ-ի ժամանակները, երբ մարդու ջեբը դեղ էին գցում՝ այդ մակարդակի են: Եվ տեսնում ենք, որ մի հոգու հանձնարարական է կատարում մեր ողջ իրավապահ համակարգը»,-ասաց Տեր Վրթանեսը:

Հոգևորականը ենթադրում է, որ հրահանգներ իջեցնողը վերջին շրջանում երևի թե դեղերը չի խմել՝ մոտը սրացումներ են սկսվել:

Հարցին, թե ինչո՞ւ են թիրախավորել Արշակ Սրբազանին, ասաց.«Որովհետև Մայր Աթոռում դիվանապետն է, Մայր Աթոռ-թեմեր փոխհարաբերություններով ինքն է զբաղվում:Բնականաբար դրա համար ամեն գնով իր գլխին պիտի գործ սարքեին, վարկաբեկեին, օրենքը շրջանցելով: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ ապօրինի գաղտնալսումը կամ տեսանյութ սարքելը հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով է եղել, որևէ մեկի համար գաղտնիք չի: Իր վրա ապացուցելն անհնար կլինի, որովհետև ինքը ստախոս է: Ինքն էր չէ՞ առաջինը բարձրաձայնում, այսինքն, առաջինն իր մոտ էր այդ տեսանյութը, մինչև իրավապահներին հասնելը: Ուժային կառույցներն իր համար միջոց են կոմպրոմատներ ստեղծելու, որոնց միջոցով իր հին սովորույթի համաձայն՝ որպես թերուս լրագրող, մարդկանց շանտաժ անելու, ահաբեկելու և այդ ամեն ինչը օգտագործելով իր աթոռը պահելու և վերարտադրվելու համար: Արշակ սրբազանի միակ մեղքն այն է, որ ինքը Մայր Աթոռի դիվանապետն է ու իր ուխտին հավատարիմ է, ուխտադրուժ չի»,- ասաց Տեր Հայրը:

Վեհափառը ոչ մի բանից չի ընկճվի, չի կոտրվի, նա նման ճնշումներին սովոր է, կդիմանա՝ վստահ է հոգևորականը: Նա նշում է, որ ամենայն հավանականությամբ եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ, երբ եպիսկոպոսների մեծ մասն իրենց հավատարմությունն են հայտնել վեհափառին, հենց այդ հանգամանքն է ստիպել այս իշխանություններին շտապել Արշակ սրբազանի կալանավորման հարցում:

«Եպիսկոպոսաց ժողովից հետո տիրադավների որոշ մասը կզրկվեն իրենց եկեղեցական իշխանությունից, երևի հենց դա էլ շտապեցրել է նրանց»,-եզրափակեց տեր Վրթանեսը:

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը. «Ժողովուրդ» Ազգային ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել․ «Հրապարակ» Պոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը. «Հրապարակ» Եկեղեցու դեմ արշավին ներգրավում են նաև դեսպաններին. «Հրապարակ» Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ» Փաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերով. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի. «Հրապարակ» 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործ Արշակ սրբազանի միակ մեղքը Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը Դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելը և անձին արգելանքի տակ պահելը օրինականացված բռնության ձև է. Ղամբարյան Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է. փաստաբան Երեւանում կինը դանակահարել է ամուսնուն Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ»․ քաղաքագետ Իշխանությունը մարդկանց թիրախավորում է, որ հանրային աջակցությունից զրկի ու հարձակվի․ Վարդանյան Իշխանությունը փոքրոգությունից, վախից ձերբակալեց Արշակ Սրբազանին․ Ռոբերտ Ամստերդամ Ինչ շարժառիթ է ընկած Արշակ Սրբազանի շուրջ այս ռեժիմի անբարո գործուղությունների հիմքում․ Աշոտյան Արշակ Սրբազանի ձերբակալությունը ցույց տվեց՝ Փաշինյանը իշխանության պահպանման մասին է մտածում Երևանի քաղաքապետարանը 1 միլիոնից ավելի գումար է տրամադրել ալկոհոլային խմիչքների, չրերի գնման համար Հայտնի է՝ ում է մակագրվել Արշակ սրբազանին կալանավորելու սուրբ գործը Այն, ինչ կատարվեց Արշակ Սրբազանի հետ, քաղաքական հաշվեհարդար է, կոպիտ արկածախնդրություն. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Ահազանգ. Ադրբեջանը ոչնչացնում է օկուպացված Արցախի հերթական եկեղեցին. Հովիկ Ավանեսով «-Տիկ, կա՞յֆ ես բռնում,- հարցնում էին օպերատորները: Կայֆ չէի բռնում, ուղղակի ուզում էի համոզվել, որ բոլոր բռնապետները սատկելու սովորություն ունեն». Տիգրան Պասկևիչյան Փաշինյանը փաստացի պայքարում է ՀՀ պետության դեմ․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am