Հայաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում Թաթուլյանի ընդգրկումը ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում

Վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած «Ներդրողների ակումբի» անդամ և Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունեցող Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարարության աղմկահարույց հրապարակումից մեկ օր անց էլ Հայաստանի իշխանությունները շարունակում են լռել։ Հիշեցնենք, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց ցանկում հայտնվել է նաև սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը։ Գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում և 2010-ին նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ»: «Ռոբսոն» մականունով հայտնի Թաթուլյանը մեկն է ռուսաստանաբնակ երեք տասնյակ հայազգի այն գործարարներից, որոնք տարեսկզբին հայտարարեցին վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու մասին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»: Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը ողջ օրվա ընթացքում «Ազատության» զանգերին չպատասխանեց, իսկ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշեց՝ պատրաստ չէ մեկնաբանել Ռուբեն Թաթուլյանի մասին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալները, և խնդրեց գրավոր հարցում ուղարկել։ Իշխող կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանի հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ այս լուրերը «Ազատության» հետ զրույցում չմեկնաբանեց նաև Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Ավելին, նա նշեց՝ Թաթուլյանին չի ճանաչում։ «Չեմ տիրապետում այդ ինֆորմացիային՝ ով է կապված գողերի հետ, ով է կապված գործարարների հետ, անկեղծ՝ չեմ տիրապետում այդ ինֆորմացիային: Կուսումնասիրեմ՝ դրա մասին կխոսենք», - ասաց Բաղդասարյանը: «Ազատության» հարցին՝ ճանաչո՞ւմ է արդյոք Թաթուլյանին, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն արձագանքեց․ «Բացարձակապես: Ոչ միայն չեմ ճանաչում, այլ նաև ընդհանրապես որևէ առիթ չեմ ունեցել ոչ լսելու նրա անունը, ոչ էլ շփվելու: Ես չճանաչած մարդկանց մասին չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, մինչև չճանաչեմ, ես անձամբ չստուգեմ նրա ով լինելը, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»: Հարցին էլ՝ սա չի՞ անդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա, Բաղդասարյանը պատասխանեց․ «Նախ պետք է ուսումնասիրել դրա իսկությունը, դրա հիմքերը, նոր պետք է անդրադարձ կատարել այդ հարցին»: Այս տարվա մայիսին, հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դիվանագիտական անձնագիրը Թաթուլյանին տրվել է «օրենքով սահմանված կարգով», սակայն չէին հստակեցրել, թե երբ ու ինչ վաստակի համար։ Դեռ տարեսկզբին ռուսաստանյան լրատվամիջոցները Ռուբեն Թաթուլյանի անունը կրկին կապել էին քրեական աշխարհի հետ, գրելով, որ նա ձերբակալվել է Չեխիայում՝ «օրենքով գողերի» հավաքի ժամանակ։ Ավելի ուշ Չեխիայի ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել էին, որ Թաթուլյանի փաստաթղթերը ստուգման են ենթարկվել, բայց խախտում չկատարելու համար նրա նկատմամբ որևէ գործողություն չի կիրառվել։ Ռուբեն Թաթուլյանի ձերբակալության մասին այդ հոդվածը տեղ էր գտել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքէջում, որին սեպտեմբերին դիմել էր Ռուսաստանում լրատվամիջոցների ոլորտը վերահսկող ծառայությունը՝ "Роскомнадзор"-ը՝ պահանջելով կայքից հեռացնել այն։ Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս ամենի հիմնական մտահոգությունն այն է, որ Թաթուլյանն ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, մինչդեռ արդեն ոչ միայն մամուլում, այլև պաշտոնական աղբյուրներում հաստատվում է նրա կապը քրեական աշխարհի հետ։ «Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ հայազգի ինչ-որ մեկը հայտնվել է, ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակարգի, «օրենքով գողերի» ցուցակում, այլ որ ինքը օգտվում է Հայաստանի կառավարության աջակցությունից, ինքը օգտվում է Հայաստանի շնորհած դիվանագիտական անձեռնմխելիությունից և ինքը, փաստորեն, լավ հարաբերություններ ունի նաև վարչապետի հետ: Ա՛յ սա է որ մտահոգիչ է, - ընդգծեց Իոաննիսյանը՝ շարունակելով,-սա, իհարկե, կարող է ազդել Հայաստանի վարկանիշի վրա և սա բավականին խոսուն է այն մասով, թե ում հետ են լավ հարաբերություններ պահում Հայաստանի իշխանությունները»: Միացյալ Նահանգների պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև Թաթուլյանին պատկանող «Վեսնա» հյուրանոցն ու Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված նոր անունները «Օրենքով գողերի եվրասիական քրեական կազմակերպության» անդամներ են։ ԱՄՆ տարածքում այդ խմբավորումներին պատկանող ակտիվներն ու սեփականությունը հայտնաբերվելու դեպքում սառեցվելու են։   Աղբյուրը՝ Ազատություն

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի միջնորդությունը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Կենդանիների խրտվիլակներից «սարսափածներին» ծանոթացնեմ, գուցե չգիտեն. սա էլ նիկոլի զոհերի «թանգարանի» մի մասն է Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» «Լրիվ սարքած ա». Ծառուկյանին ձեռնաշղթաներով ՔԿ-ից տարան դատարան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am