Ընդդիմությունը համախմբվեց. Գյումրիում  իշխանափոխություն չի հաջողվում անել

Գյումրու ավագանու այսօր հրավիրված նիստը, ի տարբերություն նախորդի,  կայացավ։ Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները նախորդ նիստը բոյկոտեցին, որը, ըստ ընդդիմադիր ուժերի, նպատակ ունի խաթարել համայնքային իշխանության բնականոն գործունեությունը, ընդդիմությունը կարողացավ համախմբվել, և այսօր 18 ընդդիմադիր ավագանու անդամ ներկայացավ և  ապահովվեց քվորում։ Նորընտիր 3 ավագանիներից մեկը կին է,  Կոմունիստական կուսակցության թափուր մանդատը վերջերս ստանձնած  Մելիքյան Սիրանուշը` փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի գործավարը։ Այս մանդատի շուրջ օրերս մի քանի հրաժարականներ եղան, մինչև այն վերջապես հանձնվեց նրան։

Ուշագրավ էր նաև, որ այսօր նիստին ներկա էին նաև ՔՊ ավագանու մի քանի անդամներ ևս, որոնք  բավական ժամանակ անց, ուշացումով արդեն ներկայացան նիստին, հավանաբար, սպասեցին, հասկացան, որ առանց իրենց էլ նիստը կկայանա,  և այնուամենային, որոշեցին  մասնակցել։ Այս ամենի ֆոնին երևաց այն, որ  Գյումրիում իշխանափոխություն նախաձեռնելու իշխանական փորձերը, կարծես, շարունակաբար չեն իրականանում՝ ընդդիմությունը ավելի համախմբված է հանդես գալիս։
Նշենք, որ նիստի հիմնական քննարկվող հարցերից մեկը եղավ նաև քաղաքը Ամանորին զարդարելու և տոնական ձևավորումները կազմակերպելու հարցը։ Քաղաքային իշխանությունը հետաքրքիր որոշում կայացրեց։

Քննարկման ընթացքում, չնայած  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները ցանկություն ունեին հրապարակում տեղադրել նախորդ տարի իրենց ջանքերով ձեռք բերված տոնածառը, որը ՔՊ֊ական Կարեն Սարուխանյանի միջնորդությամբ էր կառավարությունը տրամադրել քաղաքին,  այնուամենայնիվ, քննարկումներից հետո ավագանին եկավ  եզրահանգման, որ
այս տարի կրկին կտեղադրվի ոչ թե այդ, այլ  նախորդ տարիների  հին, գյումրեցիներին հայտնի, քամուց շրջված տոնածառը,սակայն այս անգամ ամբողջովին վերանորոգված։

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am