Դատարանը վերացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը
Հակակոռուպցիոն դատարանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում որոշում է կայացրել վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
