Ինչպես կպատժի Թրամփը Հայաստանին

Ավելի քան 100 երկրներ երեկ կողմ քվեարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից: Բանաձևին կողմ քվեարկեցին 128, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 35 երկրներ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արաբական և մահմեդական երկրների պահանջով հատուկ արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Թրամփը սպառնացել է կրճատել այն երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը, որոնք կողմ կքվեարկեն այս բանաձևին: Հայաստանը ևս կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով հաստատվում է Երուսաղեմի հատուկ կարգավիճակը՝ այդպիսով անիրական ճանաչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Նաուրուն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները և Տոգոն: Քվեարկությանը չմասնակցած երկրների թվում են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը Թուրքմենաստանը: Բանաձևում կոչ է արվում անիրական ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ: Այդպիսով, ՄԱԿ-ի անդամ երկրները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը և ընդգծել, որ դրա փոփոխությանն ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»: «Գլխավոր վեհաժողովը հաստատում է, որ ցանկացած միջոցառում և գործողություն՝ ուղղված սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթի, կարգավիճակի կամ ժողովրդագրական կազմի փոփոխությանը, չունի իրավական ուժ, անիրական է և պետք է չեղարկվի՝ համաձայն Անվտանգության խորհրդի բանաձևերի»,- ասվում է բանաձևի տեքստում: Գլխավոր վեհաժողովի անդամները կոչ են արել պետություններին չբացել դիվանագիտական ներկայացուցչություններ Երուսաղեմում: Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ նշել էր, որ ԱՄՆ-ը ֆինանսավորումից կզրկի այն երկրներին, որոնք ՄԱԿ-ում կողմ կքվեարկեն Երուսաղեմի վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ-ում ԱՄՆ-ին դեմ քվեարկողներին Դոնալդ Թրամփը սպառնացել էր ֆինանսական օգնությունից զրկել այն երկրներին, որոնք կպաշտպանեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևը: «Նրանք մեզնից վերցնում են հարյուր միլիոնավոր, անգամ միլիարդավոր դոլարներ և քվեարկում են մեր դեմ»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով լրագրողների առաջ Սպիտակ տանը: «Թող քվեարկեն: Մենք դրանով լավ կտնտեսենք: Մեզ համար միևնույն է»,- հավելել էր Թրամփը: ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող բանաձևի քվեարկության նախօրեին: Բանաձևի նախագծում ԱՄՆ-ը չէր հիշատակվում, պարզապես նշվում էր, որ Երուսաղեմի հարցով բոլոր որոշումները պետք է չեղարկվեն: Ի՞նչ է սպասվում երկրներին, որոնք երեկ դեմ քվեարկեցին բանաձևին, որով հաստատվում է Երուսաղեմի հատուկ կարգավիճակը և դրանով, փաստացի անիրական է ճանաչվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Հայաստանի համար, մասնավորապես, Միացյալ Նահանգները խոշոր դոնոր երկիր է, օրերս, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն անդրադառնալով ամերիկյան ներդրումներին՝ նշել էր, վերջին երկու տարիներին Հայաստանում ներդրումները Միացյալ նահանգների կողմից կես միլիարդ դոլարի են հասել: Սրանք լուրջ թվեր են, և հիմա օդում է հարցը, թե արդյո՞ք Թրամփի սպառնալիքը կյանքի կկոչվի, կամ ինչպես կիրականացվի և ինչպես կազդի նաև Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության վրա՝ հիմք ընդունելով երեկ Հայաստանի կատարած քվեարկությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am