Արագածոտնի թեմի քահանայի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է արձանագրվել. փաստաբան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն արձանագրել է Արագածոտնի թեմի քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում:
Այս մասին հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Դատարանն արձանագրել է, որ «(…) ներկայացված բողոքը որոշման մեջ նշված պատճառաբանություններով հիմնավոր է, քննիչի միջնորդությամբ բնակարանի անձեռնմխելիությունը սահմանափակելու իրավաչափությունն ու համաչափությունը բավարար չափով պատճառաբանված չէ, ուստի ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից չի կարող համարվել արդարացված»: Խուզարկությունը փաստացի կատարված լինելու հիմքով դատական ակտը չի բեկանվել, սակայն արձանագրվել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է:
Հատուկ վերանայման բողոքը բերել է փաստաբան Մարինա Սիմոնյանը:
Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կազմում պաշտոնավարող միայն պրոֆեսիոնալ և խիզախ Դատավորներն են այս տեսակ արդարացի որոշումներ կայացնում, քանի որ արդեն իսկ մի քանի դատավորներից, նույն հիմքով և փաստարկներով բերված հատուկ վերանայման բողոքների մերժումներ ենք ստացել այլ քահանաների մասով (նրանց անունները վարույթ ընդունելու որոշման տակ կարդալը բավարար է, որ հասկանաս՝ արդարադատություն սպասել պետք չէ): Ի դեպ, բոլոր քահանաների մասով և՛ միջնորդությունն էր նույնը, և՛ կից նյութերը: Հետևությունները թողնում եմ ձեզ:
Ավելի վաղ փաստաբան Ֆանյանը գրել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն արձանագրել է Արագածոտնի թեմի գանձապահի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը, թեև խուզարկությունը փաստացի կատարված լինելու ուժով ստորադաս դատարանի դատական ակտը չի բեկանել:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am