«Ռոբերտ Քոչարյանը իրենց քաղաքական օպոնենտն է, փորձում են ստերով վարկաբեկել». Արթուր Խաչատրյան

Այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Մեղրին փոխանակելու տարբերակին, ասաց. «Ադրբեջանը ինչ-որ առաջարկություն ներկայացրել է, բայց 2001 թվականի փաստաթուղթը, որը դրվել է սեղանին, լրիվ ուրիշ թուղթ է։ Եթե իրենք չեն հրապարակում, ես մի քանի այլ աղբյուրներին հղում տամ, օրինակ Ֆիլիպ Ռեմլը, որը համարյա Կազիմիրովի ամերիկյան տարբերակն էր, Նա ասում է՝ 1995 թվին Ադրբեջանը առաջարկում էր փոխանակում, որ Հայաստանը կատաղիորեն մերժում էր բառացիորեն fiercely rejecting, իսկ 2001-ին արդեն Մինսկի խումբը հակվեց հայկական մոտեցմանը, այսինքն Ադրբեջանը հրաժարվում էր Արցախի և Լաչինի միջանցքի նկատմամբ պահանջներից, փոխարենը ստանում էր անխոչընդոտ անցում, ինքնիշխան անցում, որը ի տարբերություն այսօրվա տարբերակի, չէր խոչընդոտում Հայաստանի սահմանի բնական գործունեությանը։

Մյուսը ասել է Սաբինա Ֆրեյզերը, ով նշել է, որ այդ պնդումը, թե Հայաստանը համաձայնվել է տարածքային փոխանակման, ինքը լսել է բացառապես ադրբեջանական փորձագետներից, որոնք որևէ թուղթ չեն ներկայացվել։

Մի բան է, որ Ադրբեջանը ասում է, արի այս հարցը քննարկենք, դու ասում ես՝ չեմ քննարկում, հաջողություն։ Մեկ այլ խնդիր է, որ ներկայացվում է, ու չես համաձայնվում, դուրս է գալիս, բայց դա որպես պաշտոնական փաստաթուղթ չի եղել։ Հայաստանը չի համաձայնվել ադրբեջանական առաջարկությանը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ իշխանությունը պնդում է, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է համաձայնել տարածքային փոխանակմանը, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այդպես ասում են, որ աղճատեն իրականությունը. «Իրենք հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը իրենց քաղաքական օպոնենտն է, փորձում են ստերով վարկաբեկել։ Կրկնում եմ, եթե իրենք էդ թուղթը ունեն, թող հրապարակեն։

Այս փաստաթղթերի հրապարակումը բացահայտեց եմ, որ Նիկոլ Փաշինյանը աղճատել է ողջ բանակցային գործընթացը։ նույնիսկ այն փաստաթուղթը, որը ինքն է ստացե 2019 թվականի հունիսին Միացյալ նահանգներում, գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ ունեցող ժողովրդի կամ արտահայտության միջոցով, օրակարգը որևէ բանով սահմանափակված չի լինելու, մասնակցելու են հայերը և ադրբեջանցիները նույն համամասնությամբ, ինչ որ եղել է մինչև կոնֆլիկտը։

Այսինքն ինքը որ ասում էր հա Արցախը կորցրել է տեսական և գործնական բոլոր հնարավորությունները Հայաստանի կազմում լինելու կամ անկախ լինելու, որ միջազգային հանրությունը երբեք չէր դիտարկում Արցախը Ադրբեջանից անկախ, չէր, ինքնորոշումը դիտարկվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, կեղծ է, նման բան չկա, բառացի, վերցրեք և կարդացեք»,– հայտարարեց նա։

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am