Արմավիրի մարզպետի հերթական «ռեկետը»

Հայաստանի կրթության եւ գիտության ոլորտը որբի գլուխ է հիշեցնում, ով ասես սանրն առնում ու ընկնում է այդ գլխի վրա: Մեր խմբագրությունում հերթական ահազանգն ենք ստացել դպրոցներում իշխանության չինովնիկների կամակատարությունների վերաբերյալ: Մասնավորապես Էջմիածին քաղաքի մի քանի դպրոցներից ահազանգել են Արմավիրի մարզպետի հերթական <<ռեկետի>> մասին: Աշոտ Ղահրամանյանը մարզի բոլոր դպրոցների տնօրինությանը կարգադրել է առաջինից մինչեւ հինգերորդր դասարանի աշակերտներին պարտադրաբար տանել ամանորյա հանդեսի, որի կազմակերպիչը մարզպետարանն է : Բոլոր դպրոցներին աշակերտների ու ուսուցիչների հաշվով տոմսեր են ուղարկել ու հոխորտացել, որ դրանց սպառումը պարտադիր է: Եթե նույնիսկ չկա ցանկություն գնելու 1200 դրամանոց ՝ Բուրատինոյի արկածները ներկայացման տոմսերը, միեւնույն է, տնօրինությունը պարտավոր է վճարել դրանց դիմաց: Բայց սա դեռ ամենը չէ, պարզվում է՝ մարզպետը որոշել է միանգամից հարստանալ, մի տեղի համար մի քանի տոմս է վաճառում, ներկայացումներից մեկի ժամանակ աշակերտներից ոմանք պարզել են, որ այլ դպրոցի աշակերտի վրա էլ է նույն օրը, նույն ներկայացման ու նույն տեղի տոմս վաճառվել: Բայց սա էլ վերջը չէ, մարզի ուսուցիչներին ամանորյա ճոխ <նվերներ> են սպասվում: Օրերս հայտնի դարձավ, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, թե հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին:Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարական որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը: Մարզպետ Ղահրամանյանը դպրոցների տնօրինությանը հայտնել է, որ բացի այդ կրճատումներից դասղեկները հունվարից ստանալու են իրենց աշխատավարձի 10 տոկոսի չափ ավել գումար, օրինակ 70 հազար դրամ ստացող եւ դասղեկ ուսուցիչը դասղեկության համար 7 հազար դրամ է ստանալու, այնինչ մինչեւ վերջերս նրանք ֆիքսված 18 հազար դրամ են ստացել: Ստացվում է, որ ամեն ինչի համար գումար կա, իսկ ամենախոցելի խավի համար գումարներ չկան: Սա այն դեպքում, երբ կոնկրետ այս մարզպետի սահմանած գնացուցակների մասին դպրոցներում բացահայտ խոսում են ու չեն թաքցնում: Խոսքը գործի ընդունվելու, ուսուցիչ աշխատելու այսպես կոչված մաղարիչի մասին է, որը մարզպետը նալոգի պես ստանում է մարզի ցանկացած համայնքի ցանկացած դպրոց ընդունվելու ցանկություն ունեցող ուսուցիչներից: Այդ գնացուցակում ամենացածր թիվը մի քանի հազար դոլար է կազմում: Այնպես որ մարզպետը կրթության հաշվին բիզնես է անում բոլոր ֆրոնտներով, իսկ կրթության եւ գիտության վրա թքած ունեցող վարչապետն ու ոլորտի պատասխանատու նախարարը ջայլամային քաղաքականությամբ ծածկադմփոց են անում այս ամենը: Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am