Հետախուզական կարողությունների մեծացում՝ առանց Մոսկվայի վրա հույս դնելու

Հայաստանի զինված ուժերը ընդլայնում են իրենց հետախուզական կարողությունները, և առաջիկայում հարևան պետությունների տարածքների օպերատիվ հետախուզումը կիրականացվի «տիեզերալուսանկարների օգտագործմամբ»: Այս մասին նշված է կառավարության այսօրվա որոշման մեջ, որով 300 միլիոն դրամ հատկացվեց անցած ամիս՝ դարձյալ գործադիրի որոշմամբ ստեղծված «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությանը, որպեսզի աշխատունակ վիճակի բերվի ու արդիականացվի «Գեոկոսմոս»-ի ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրը: Նոյեմբերին հիմնադրելով այդ ընկերությունը՝ Հայաստանի կառավարությունը «Գեոկոսմոս»-ին էր փոխանցել նաև մոտ 119 միլիոն դրամի գույք: Կառավարության այսօրվա որոշման մեջ այլ մանրամասներ չկան: «Ազատության» հետ զրույցում Պնախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է․ «Ինչպես նախագիծը ներկայացնելու ժամանակ նշվել է, դա ընդհանուր առմամբ գաղտնի գործառույթ է՝ բացի նրանից, որ հայտնել ենք, թե ինչի համար է այն նախատեսված: Հետախուզական հնարավորությունների ընդլայնումն է կոնկրետ տիեզերական տեխնոլոգիաների միջոցով, որը հետախուզության ձևերից մեկն է»: Հարցին՝ «Գեոկոսմոս»-ի հիմնադրմամբ հնարավո՞ր է, որ հիմքեր են ստեղծվում տիեզերք հայաստանյան արբանյակի արձակման համար, որը կունենա հետախուզական նպատակ, Հովհաննիսյանը պատասխանել էր․ «Ես չեմ կարող ասել կոնկրետ ինչ է հնարավոր, բայց այն, որ Զինված ուժերը, իր հետախուզական և ընդհանրապես մարտունակության ապահովման բոլոր միջոցները գնալով ավելի պիտի զարգացնի ու զարգացնում է և հստակ քայլեր է կատարում այդ ուղղությամբ, դուք տեսնում եք: Եվ օրինագիծը այդ օրինակներից մեկն է»: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմից ընդամենը չորս ամիս անց՝ օգոստոսին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը խոստովանել էր, որ մինչև ապրիլյան պատերազմը հայկական զինուժը խորքային հետախուզության տեխնիկական միջոցներ չեն ունեցել: Գեներալ-լեյտենանտը, մասնավորապես, նշել էր․ «Մինչ ապրիլյան ռազմական գործողությունները տեխնիկական համապատասխան միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել խորքային հետախուզություն իրականացնել և բացահայտել թշնամու կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունների լայնածավալ մասշտաբները»: Ի դեպ, Ազգային ժողովի հավանությանը արժանացացած հայ-ռուսական փոխգործակցության բազմաթիվ պայմանագրեր ենթադրում են նաև արբանյակների համատեղ օգտագործում: Ինչու՞ ապրիլյան պատերազմից հետո այդ պայմանագրերով ըստ արժանվույն աշխատանք չի տարվել: Այսինքն, Ռուսաստանից ինչու՞ չեն տրամադրվել ազգային անվտանգության և պաշտպանական կարևորագույն տեղեկատվություն, որոնք կարող էին ծառայել ի շահ Հայաստանի և Արցախի: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ ապրիլյան պատերազմին նախորդած ժամանակաշրջանում, կամ ռազմական գործողությունների ժամանակ հայկական Զինված ուժերը Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից կամ ՀԱՊԿ գործընկերներից անհրաժեշտ տեղեկատվություն չի ստացել: Այժմ, փաստորեն, նոր իրադրություն է. ՀՀ զինված ուժերը կկարողանան տեղեկատվություն ստանալ ոչ միայն Ռուսաստանի կամ ՀԱՊԿ անդամ պետությունների արբանյակներից, այլև այլ պետություններից: Այսինքն, հնարավոր ռազմական նոր գործողությունների դեպքում, ինչը, չի կարելի բացառել, հայկական կողմը ստիպված չի լինի մնալ բացառապես Ռուսաստանի և ՀԱՊԿ-ական գործընկերների հույսին: Թամար Բագրատունի

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am