Նիկո՛լ, սրա ինտրիգայինը ո՞րն էր. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Տևական ժամանակ բանակցային փաթեթի հրապարակման «սպառնալիքը» բերանի ծամոն դարձրածները այսօր հրապարակեցին Արցախի բանակցային փաթեթի որոշ փաստաթղթեր։ Եթե ավելի լուրջ՝ դրանք բանակցությունների գործընթացից ծաղկաքաղ արված ինչ-որ ֆրագմենտներ էին, որոնք ներկայացվել էին փաշինյանական ռենտգենով անցնելուց հետո: Ի դեպ՝ ԵԱՀԿ-ի թղթեր դրանք ընդամենը համարելը ծիծաղել են, քանզի տարբեր գրքերից, նախկին նախագահների ելույթներից մեջբերված դրվագներ են:

 Անկեղծ ասած՝ ինձ համար, բացառությամբ Նախագահ Սարգսյանի նամակից ու 2019-ի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից, որևէ նորություն չկար։

Փաշինյանը վերջերս իր ելույթներից մեկում առանձնակի ինտրիգով էր խոսում Սերժ Սարգսյանի՝ Պուտինին ուղարկած նամակի մասին՝ շեշտելով, թե «ընդեղ մի հատ նամակ կա, որն առանձին ուշադրության է արժանի»։

Ուշադիր կարդացի նամակը և տեսա, որ ըստ այնտեղ արծարծված սկզբունքների՝ նույնիսկ եթե 5 շրջանները վերադարձվեին, դրանք պետք է դառնար ապառազմականացված բուֆերային գոտիներ։ Ավելին՝ եթե Ալիևը փորձեր մանևրել կամ «խաղեր տալ», երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան, ճանաչում էին ԼՂ անկախությունը։
Նիկո՛լ, սրա ինտրիգայինը ո՞րն էր։

 

Ինչ վերաբերում է 2019-ի առաջարկին, ապա այն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Արցախի ամբողջական հանձնման միակ պատասխանատուն այսօրվա իշխանությունն է։ Ըստ այդ փաստաթղթի՝ Արցախի ՊԲ-ն դուրս էր գալու հինգ շրջաններից, իսկ Բերձորն ու Քարվաճառը (Լաչինն ու Քելբաջարը) պահպանվելու էին որպես Հայաստանի հետ կապող միջանցքներ, որտեղ մոնիթորինգ էր իրականացնելու ԵԱՀԿ-ն։ Լեռնային Ղարաբաղում գործելու էին արդեն տեղում ընտրված իշխանությունները, Ադրբեջանի հետ շփման գծում պետք է կանգնեին միջազգային խաղաղապահներ, իսկ ԼՂ-ում նախատեսվում էր անցկացնել հանրաքվե։

Այլ կերպ ասած՝ Արցախը շարունակում էր մնալ հայկական, ինչը, փաստորեն, մերժվել է՝ նախորդելով արդեն բոլորիս հայտնի իրադարձություններին։

Հ.գ. Հատկանշական է այն, որ նիկոլենք այս տրցակի հետ չէին հրապարակել 2019-ի հայկական կողմի պատասխանը:
Առայժմ թերևս այսքան»:

դիտվել է 277 անգամ
Լրահոս
«Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց». Արմեն Հովասափյան Խուճապի մեջ ենք, հեսա ընտրություններ են․ Ալեն Սիմոնյան (video) Ձեր պարեկները 18,5 կգ մարիխուանա են ցանկացել իրացնել․ Ագնեսա Խամոյան Մենք գիտենք, թե որտեղ է Նեթանյահուն. Իրանի բարձրաստիճան ռազմական գործիչ «Սրանք փոսեր չեն, սրանք ավելի քան 160 աղջիկների՝ 6-12 տարեկան, և նրանց ուսուցիչների գերեզմաններն են…». Աբովյան Շատ զգայուն հարց ա, անհետ կորած մարդիկ կան, որ ցուցակներում չկան, ո՞նց ընդգրկենք. Դանիելյան (video) Տիկի՛ն Գալյան, հարցերի՛ս պատասխանեք. Արթուր Խաչատրյան (video) Լրատվամիջոցները բացահայտել են, թե ինչպես է Իսրայելը պարզել Խամենեիի գտնվելու վայրը Իրանը հայտարարել է 787 զոհի մասին ՀՀ-ն իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին․ բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին․ Հովիկ Գրիգորյան «Մարզում Նիկոլին ասել են՝ դու թուրք ես, հունից դուրս է եկել». պահեստազորի գնդապետ (video) Նյու-Յորքում տեղի է ունեցել առաջին հակապատերազմական ցույցը. Վարդան Ոսկանյան Կանդալներով Կաթողիկոսին տանելուց կլինեին, եթե պետական ռեսուրս օգտագործեինք․ Ալեն Սիմոնյան (video) Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է․ Politik.am Իսրայելը հայտնել է Թեհրանում կառավարական շենքերին հարվածելու մասին Դիմակավորված երեք տղամարդ տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ․ բացահայտում Կոնկրետ թիվ ասեք․․․ Ագնեսա Խամոյանը՝ պաշտոնյային (video) Ի՞նչ վտանգներ սպասենք Իրանում պատերազմից (video) «Սարսափելի. Աննան չափն անցել է» (video) Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Պատերազմից առաջ Սուրեն Պապիկյանը մեսիջներ է տարել Իրան. ո՞վ է դաբրոն տվել. քաղտեխնոլոգ (video) Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում «Իրանը մինչև վերջ գնալու է. գն***ահարելու են, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am