Ռուբիոն նշել է նպատակները, որոնց պետք է հասնել ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն թվարկել է այն նպատակները, որոնց հարկավոր է հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, ինչպես նաև նշել, որ հակամարտության ավարտի որոշումը պետք է ընդունեն երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Այս մասին նա խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։

 Ռուբիոյի խոսքով՝ այժմ կողմերի միջև կռվի հիմնական հատվածը Դոնեցկի մարզի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող 20%-ն է։

«Այժմ նրանք բառացիորեն կռվում են մոտավորապես 30-50 կիլոմետր տարածքի և Դոնեցկի շրջանի 20%-ի շուրջ, որը մնում է (խմբ.՝ ուկրաինական վերահսկողության տակ):

Մենք փորձում ենք պարզել, և կարծում եմ՝ որոշակի առաջընթաց ենք գրանցել, թե ինչի հետ կարող են հաշտվել ուկրաինացիները, ինչը նրանց կտա անվտանգության երաշխիքներ ապագայի համար, որ նրանց վրա այլևս երբեք չեն հարձակվի, ինչը թույլ կտա նրանց ոչ միայն վերականգնել տնտեսությունը, այլև բարգավաճել որպես երկիր», – ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։

 Նա հավելել է, որ ճիշտ վարվելու դեպքում տասը տարուց Ուկրաինայի ՀՆԱ-ն կարող է Ռուսաստանի ՀՆԱ-ից մեծ լինել։Ռուբիոյի խոսքով՝ բանակցությունների արդյունքում նպատակ կա հասնելու հետևյալին՝ դադարեցնել պատերազմը, համոզվել, որ Ուկրաինա այլևս երբեք չեն ներխուժի և նրանց վրա չեն հարձակվի, պաշտպանել Ուկրաինայի երկարատև ինքնիշխանությունն ու անկախությունը, որպեսզի նրանք չդառնան խամաճիկ պետություն, և թույլ տալ, որ նրանց տնտեսությունը ոչ միայն վերականգնվի, այլև բարգավաճի ու վերածվի բարգավաճման պատմության:

«Այսպիսով, ինչի՞ կարող է համաձայնել Ուկրաինան՝ հաշվի առնելով քիչ առաջ իմ նկարագրած դինամիկան, և ինչի՞ կարող է համաձայնել Ռուսաստանը։ Ի վերջո, դա մեր որոշելիքը չէ։ Սա մեր պատերազմը չէ…. Մենք ներգրավված ենք, որովհետև միայն մենք կարող ենք…. Միակ առաջնորդը, որ կարող է խոսել երկու կողմերի հետ և համաձայնության հասնել, եթե նման համաձայնություն հնարավոր է, նախագահ Թրամփն է», – ասել է նա։

Ռուբիոն շեշտել է, որ հարկավոր է հաշվի առնել ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի դիրքորոշումները, բանակցել երկու կողմերի հետ։

«Կարծում ենք՝ հիմա ճիշտ ժամանակն է, որ երկու կողմերն ավարտեն պատերազմը…. Ի վերջո, դա նրանք են որոշելու։ Եթե նրանք որոշեն, որ չեն ցանկանում ավարտել պատերազմը, ապա այն կշարունակվի։ Բայց մենք կփորձենք այն դադարեցնել», – նշել է նա։

Ռուբիոն նաև հայտարարել է, որ բանակցություններում կարողացել են որոշակի առաջընթաց գրանցել, սակայն դեռ վերջնագծին չեն հասել։

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքի որոշումը հրապարակվելու մարտի 5-ին․փաստաբան «Մեր հարցումներն արձանագրել են տրամագծորեն հակառակ պատկեր». 2-րդ նախագահի գրասենյակը հակադարձում է Արփինե Սարգսյանը ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան և առանցքային պաշտոն զբաղեցնող անձանց. մանրամասներ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երեւանի ավագանու անդամի իր մանդատը Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Միայն պետականության ավանդույթով երկիրը կարող է արձանագրել, որ երկրի անվտանգությունը «կարմիր գիծ» է Հարձակման է ենթարկվել Իրանի փորձագետների խորհրդի գրասենյակը, որն ընտրում է գերագույն առաջնորդ Իրանի դեմ ցամաքային գործողության հավանականությունը 80% է․ ռազմաքաղաքական մեկնաբան Մեծ Բրիտանիան նավ կուղարկի Կիպրոս՝ «Ակրոտիրի» ավիաբազան պաշտպանելու համար Վախերն առաջ են եկել․ Թրամփը Պուտինի հետ կապված մի բան է անելու (video) «Նիկո՛լ, էդ ո՞նց էիր գովում Պուտինին, Արտաշես Գեղամյանը գերեզմանում 20 հատ սալտո տվեց». Զոհրաբյան (video) Իրանը հասավ իր գլխավոր նպատակին․ընտրել է ազդեցիկ տակտիկա ու թիրախում է․ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Չզարմանաք ու մի պահ լսե՛ք այս միտքը․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am