Լավ է՝ Փաշինյանի լայվերին հղում չեն տալիս․ հրապարակված փաստաթղթերը խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ․ պատգամավոր
ՔՊ-ն, ապացուցելու համար, որ քննարկվել է «Ղարաբաղը Մեղրիի հետ փոխանակման» փաստաթուղթ վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ում 1999 թ. տպագրված հոդված: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Լավ է, Փաշինյանի լայվերին հղում չեն տալիս. ժողովուրդ էսքան վատ է ամեն ինչ ձեզ համար: Ո՞րն է էլի ձեր հույսը, որ բացի քպ-ականների ստատուսներից մարդիկ մնացածը չեն կարդալու:
Իսկ հրապարակված փաստաթղթերը խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ, ինքս հերթով ծանոթանում եմ ու առայժմ հաստատվում են բացառապես ընդդիմադիր պատգամավորների ու փորձագետների բոլոր պնդումները»:
