Ինչո՞ւ են աղմկում թուրքերը՝ Սերժ Սարգսյանի պայմանի նախաշեմին

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է պայմանով, որ Հայաստանը պետք է լքի «օկուպացված տարածքները»: «Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը՝ սա էր հիմնական պայմանը», - Բաքվում ասել է Մևլութ Չավուշօղլուն: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018թ. գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ: Պաշտոնական Երևանը պնդում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն արտահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ, սակայն արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո «Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից և վերադարձավ նախապայմանների լեզվին»: Պատասխանելով 2009-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների ճակատագրի մասին հարցին, Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը պետք է իմանա ինչպես իրեն պահել հարևանների հետ․ - «Մենք Հայաստանի առաջ պայման ենք դրել վերադարձնել օկուպացված տարածքները. հայկական կողմի բացատրությունները մեզ համար որևէ նշանակություն չունեն»: Թուրքիայի արտգործնախարարը նաև հերթական անգամ շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Անկարան միշտ Բաքվի կողքին է: Անկարան բացահայտ ու օրը ցերեկով ստում է: Թուրքիայի իշխանությունները նման պայման Երևանի առջև, իհարկե, չեն դրել, այլապես տարուց ավելի հայկական կողմը Թուրքիայի պաշտոնյաների հետ չէր քննարկի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման: Թուրքիան պայմանը դրել է ցուրիխյան արձանագրությունները ստորագրելուց հետո, հենց այդ օրը՝ մեծ ջանքերով ստորագրվեց այդ փաստաթուղթը, որովհետև Անկարան ցանկանում էր հենց ստորագրման օրը ներկայացնել այդ պայմանը, ինչը չհաջողվեց: Ապա, Թուրքիան վերցրեց արձանագրությունները, դրեց դարակում ու սկսեց պահանջել ԼՂ խնդրի ադրբեջանանպաստ լուծում, որից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում: Սա է ճշմարտությունը: Իսկ ինչու՞ է պաշտոնական Անկարան սկսել վերջերս անդրադառնալ Հայաստան-Թուրքիա թեմաներին: Հավանաբար, դրա պատճառն այն է, որ մոտենում է Սերժ Սարգսյանի ներկայացրեց վերջնաժամկետը, որ մինչև գարուն էլ կսպասենք և առ ոչինչ կհայտարարենք արձանագրությունները: Իսկապես մենք հավերժ չենք սպասելու Թուրքիայի քմահաճություններին: Թող շարունակի Թուրքիան անվերջ խոսել ԼՂ խնդրից, միևնույն է դրանից ոչ Էրդողանի, ոչ Ալիևի կյանքում ոչինչ չի փոխվում: Շարունակելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման՝ Ադրբեջանի արտգործնախարարն էլ հիշեցրել է, որ հունվարի կեսերին պատրաստվում է հանդիպել հայաստանցի պաշտոնակցի հետ՝ բանակցությունները շարունակելու նպատակով: «Վիեննայում մենք մտքեր ենք փոխանակել. համանախագահները կգնահատեն այդ քննարկումները և որոշում կկայացնեն: Ես ասել եմ, որ համաձայն եմ նույնիսկ երկու օր բանակցել, միայն թե արդյունք լինի»,- ասել է Էլմար Մամեդյարովը: Այս հայտարարությունները հնչել են այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ կայացել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Դրա ավարտին Էլմար Մամեդյարովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են, թե ցանկանում են էլ ավելի ընդլայնել եռակողմ համագործակցությունը՝ մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում: Երեք հարևան երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները այդ ձևաչափով հանդիպում են 2011-ից ի վեր՝ արդեն հինգերորդ անգամ: Ամփոփելով բանակցությունները՝ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է մեծացնել Ադրբեջանից և Իրանից գնվող գազի ծավալները: «Իրանն ու Ադրբեջանը կարևոր երկրներ են էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը, հույս հայտնելով, որ հաջորդ տարի կողմերին կհաջողվի ավարտին հասցնել Տրանսանատոլիական գազատարի՝ «Թանափ»-ի շինարարությունը: Հիշեցնենք Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող այս խողովակաշարով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կմատակարարվի Հարավային Եվրոպայի շուկաներ` թուլացնելով Եվրամիության անդամ պետությունների կախվածությունը ռուսական էներգակիրներից: Հայաստանը շրջանցող հերթական այս նախագիծը, ըստ նախնական հաշվարկների տարեկան առնվազն 16 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու հնարավորություն կստեղծի: Գազատարի շինարարությամբ Թուրքիան հույս ունի մի կողմից բավարարել սեփական սպառողների աճող պահանջարկը, մյուս կողմից դառնալ երկնագույն վառելիքի վաճառքով զբաղվող հիմնական միջնորդ պետություններից մեկը: Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Մերձավոր Արևելքում աննախադեպ լարվածության ֆոնին, որն առաջացել է Միացյալ Նահանգների՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման պատճառով: Այդ երեք երկրները նախագահների մակարդակով արդեն իսկ դատապարտել են ամերիկյան կողմի այդ քայլը: Այսօր էլ արտգործնախարարները պայմանավորվել են կողմ քվեարկել ՄԱԿ-ի բանաձևի նախագծին, որով առաջարկվում է մերժել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ Թրամփի որոշումը: Բանաձևը Անվտանգության խորհրդում անցած օրերին տապալվեց Վաշինգտոնի կողմից վետոյի ենթարկվելու արդյունքում: Այժմ հարցը մտցվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am