Հակոբ Արշակյանը ուզում է գործարար դառնալ (video)

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ չի առաջադրվել ՔՊ ցուցակով։
Ըստ նրա պատճառները տարբեր են։

«Շատերը գիտեն, որ ես մասնագիտությամբ ճարտարագետ եմ և իմ ամբողջ կենսագրության ընթացքում աշխատել եմ ՀՀ–ում տնտեսական զարգացման ուղղություններով, տարբեր երկրների հետ, միջազգային մեծ նախագծեր եմ բերել Հայաստան գործընկերներիս հետ։ Իմ կենսագրության ընթացքում զբաղվել եմ նաև քաղաքական գործունեությամբ և դրա հիմնական մղող ուժն այն է եղել, որ Հայաստանում պարբերաբար ընտրություններ են կեղծվել, և ՀՀ ժողովրդի կամքը չի արտահայտվել։ Ես լինելով շատ պատասխանատու և ակտիվ քաղաքացի, մշտապես մասնակցել եմ քաղաքական միջոցառումների։ Ինքս քաղաքացիական նախաձեռնության անդամ եմ եղել, ՀԿ–ենք հիմնադրել, որի առաջին հիմնադիր նախագահը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաջորդը ես եմ ընտրվել և ղեկավարել։ Դրանից հետո ՔՊ հիմնադիր և վարչության անդամ եմ ընտրվել։

2018–ի հեղափոխությունից հետո ունենալով նար քաղաքական պատասխանատվություն, ինձ առաջարկվել է զբաղեցնել այն ժամանակ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի, ապա նախարարի պաշտոնը։ Իրականացրել եմ տրանսպորտի նախարարության բավականին լուրջ ռեֆորմ։

Դրանից հետո եղել եմ հիմնադիր նախարարը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, որտեղ հիմնաքարային խնդիրը եղել է ռազմարդյունաբերության կայացումը, ինչպես նաև բարձր արդյունաբերության ոլորտում շուրջ 5 անգամ շրջանառության ավելացումը։ Կարելի է ասել՝ մենք ռազմարդյունաբերությունը ՀՀ–ում զրոյից հիմնել ենք, և այսօր շուրջ կես մլրդ դոլարի եռամյա պայմանագրեր են կնքվում։

2021–ին ՔՊ–ի ցուցակով ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, այնուհետեւ փոխխոսնակ։ Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում և ներգրավվել եմ քաղաքակկան պրոցեսների մեջ։

Այժմ ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը ՀՀ–ում հաստատված է և մեր ժողովուրդը իր որոշումներով ու քվեարկությամբ տեր է կանգնում դրան։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմն ամբողջական և լուրջ կազմով ներկայացված է ցուցակում; Ես տեսնում եմ, որ ես առավել արդյունավետ եմ բիզնեսի զարգացման, ՀՀ–ում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերական ոլորտի կայացման ու զարգացման ոլորտում։ Ես տեսնում եմ, որ ՀՀ–ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքներով։ ես կարող եմ այդտեղ իմ պետությանն ու ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել»,– հայտարարեց Արշակյանը։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Թուրքիան կարող է օգտվել ՌԴ-ի էներգետիկ փորձից 48-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում Խայտառակ վիճակ է… Գրիգոր Մինասյանն էլ ասում էր՝ նոր բանտ ենք կառուցելու, կառուցե՞ց, թե՞ եվրոպացիներից բերած գումարներն ուղղակի մսխեցին․ 168.am Ելիսեյան պալատը պաշտոնական ներողություն է պահանջում France Télévisions-ից. Le Point Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել. Էդուարդ Շարմազանով Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո» «Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան «Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան «Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան «Կարճատև այցով վերադառնում եմ»․ ինչ է պատահել, ինչու է վերադառնում Նիկոլ Փաշինյանը Բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներ Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին․ Ադրբեջանցի բլոգերը նմանակում է նրան Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնի «Սրբուհի Գալյա՛ն, բա ափսոս չէին մեր 5000 երեխեքը, որ հողի տակն անցան»․ մանկավարժը չզսպեց զայրույթը (video) «Հուզվելով ու գնալով չի է՜՜՜ աղջիկ ջա՛ն, բա էս մարդիկ ո՞ր պատին տան իրենց գլուխը, որ»․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am