Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու նախկին անդամ Էդգար Զաքարյանը, շատ կարճ ժամանակ լինելով ավագանու անդամ, հասցրել է մասնակցել պետական գնումներին։ Զաքարյանը գրեթե 1 տարի է, ինչ ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։

 

 


Փոխնախարարը 2022-2023 թվականներին եղել է Երեւան քաղաքի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ։


2024 թվականի նոյեմբերին ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ եղել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունների հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019-ին եւ զբաղվում է շինարարությամբ, պրոյեկտ մենեջմենթով, էքստերիերի եւ ինտերիերի դիզայնով։

Ուսումնասիրելով պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիրը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ հաշվետու տարվա եկամուտները կազմում են 8 մլն 580 հազար դրամ, որից 2 մլն 367 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Էկոնոմիկայի նախարարությունից։

Փոխնախարարը աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունից 4 մլն 689 հազար դրամ։ Նույն ընկերությունից Զաքարյանը ստացել է նաեւ 900 հազար դրամ՝ վարձակալության դիմաց։

Է. Զաքարյանը աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ-ից 623 հազար դրամ։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018-ին եւ գերմանական s.Oliver հագուստի բրենդի ֆրանչայզերն է Հայաստանում։


«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներ է կատարել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից։Էդգար Զաքարյանը Երեւան քաղաքի ավագանու անդամ դարձել է, ըստ հայտարարագրի 24․03․2022-ին: «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Իրավական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ընկերության 44.78 %-ը պատկանում է Էդգար Զաքարյանին, իսկ 22.39 %-ը՝ Գեւորգ Զաքարյանին։

Համաձայն պետական գնումների armeps.am հարթակի տվյալների՝ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ի հետ 2022 թվականից պայմանագրեր են կնքել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը եւ Երեւանի քաղաքապետարանը։

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ «շինարարական աշխատանքների» համար կնքվել է 3 մլն 964 հազար դրամ արժեքով պայմանագիր։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կնքվել է 8 մլն 813 հազար դրամ արժեքով պայմանագիր՝ «կառույցների կառուցման աշխատանքներ «Տերյան 105 հասցեում պտտադռնակի ծածկի եւ անցակետերի իրականացում» ծառայության համար։Իսկ, ահա, 13․06․2022-ից մինչեւ 05․06․2023-ը կնքվել է 5 պայմանագիր Երեւանի քաղաքապետարանի հետ.

1․ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 143 շենքի բակի հիմնանորոգման աշխատանքներ – 5 մլն 969 հազար 356 դրամ,

2․ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի թեքահարթակների կառուցման աշխատանքներ – 1 մլն 134 հազար 430 դրամ,

3․ հենապատերի վերանորոգում – 14 մլն 319 հազար 291 դրամ,

4․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ «սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի շրջանակներում ընդհանուր շինարարական աշխատանքներ-6 մլն 176 հազար 520 դրամ,


5․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փող․ հ․52 շենքին հարող տարածքի վերակառուցման աշխատանքներ- 3 մլն 921 հազար 600 դրամ։

Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 31 մլն 521 հազար դրամ։

Էդգար Զաքարյանը Երեւան քաղաքի ավագանու անդամի իր պաշտոնավարումը դադարեցրել է 10․10․2023-ին։


Զաքարյանը 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, հանդիսանում է ՔՊԿ Արաբկիր Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Ըստ Զաքարյանի կենսագրության՝ նա 2024 թվականից դադարեցրել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահի, տնօրենի եւ «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ (“s.Oliver Group”-ի հայաստանյան գործընկեր) տնօրենի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք այստեղ շահերի բախման կամ կոռուպցիոն ռիսկ չկա, Զաքարյանը բովանդակալից նշեց. «Նախ, ընկերությունը հիմնվել է 2019 թվականին, իսկ քաղաքապետարանի մրցույթներին մատնակցել է եւ որոշ դեպքերում պայմանագրեր կնքել 2020 թվականից։

Փաստեմ նաեւ, որ օրենքով անթույլատրելի որեւէ գործողություն չի արվել իմ եւ այն ընկերության կողմից, որի տնօրենը ժամանակին հանդիսացել եմ ես։
Քանի որ Երեւանի ավագանին քաղաքական մարմին է եւ որեւէ գործառույթ չունի Երեւանի գործադիր աշխատանքներում ընդգրկված մասնագիտական օղակների հետ, նրանք Ավագանու անդամներին ենթակա չեն։ Բացի դրանից, «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ՓԲԸ-ն մասնակցել է բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ ԱՐՄԷՓՍ հարթակով, որի ամփոփումը կատարվում է հայտերը բացելուց հետո՝ օրենքի ուժով։ Նախկինում իմ կողմից ղեկավարած այս ընկերությունը այդ ժամանակահատվածում մասնակցել է բազմաթիվ մրցույթների, բայց հաղթել է տարվա մեջ 2-3 մրցույթում միայն, բավականին փոքրիկ գներով: Չենք ունեցել ոչ մի «մեկ անձից» գնման օրինակ, եւ մասնակցել ենք բացառապես էլեկտրոնային հարթակով եւ մասնակցածների մեծ մասում հաղթող չենք ճանաչվել։

Ասեմ ավելին՝ 1-2 պայմանագրերում ուշացումներ ենք ունեցել, ինչի արդյունքում տուգանվել ենք ընդհանուր մոտ 800 հազար դրամով։

Այս ամենից հետո էլ 2023-ին մեր ընկերության կողմից որպես բարեգործություն իրականացրել ենք Երեւանի թիվ 144 դպրոցի 2 դասարանների վերանորոգում՝ մոտ 2 մլն դրամի ներդրումով, մինչդեռ բոլոր տարիների՝ քաղաքապետարանի հետ գործարքներից ստացված շահույթը անգամ 1 մլն դրամ չէր կազմում, քանի որ պայմանագրերը շատ փոքրիկ էին։

Այսքանից կարծում եմ պարզ է դառնում, որ այստեղ որեւէ կոռուպցիոն ռիսկ կամ անձնական միջամտում չի կարող լինել, հակառակ դեպքում վերոշարադրյալ պատկերն ուղղակի չէր լինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Զաքարյանը։

Ստացվում է, որ Էդգար Զաքարյանը 2022 թվականի մարտից դարձել է Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամ, ապա քաղաքապետարանը սկսել է վերջինիս հիմնադրած ընկերության հետ կնքել պայմանագրեր հունիսից, ապա 2023 թվականի հոկտեմբերից դադարեցրել է ավագանու անդամ լինելը։ 2023 թվականից երեւանի քաղաքապետարանը դադարել է նաեւ ընկերության հետ պայմանագրեր կնքելը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնավարման ընթացքում Էդգար Զաքարյանի հիմնադրած ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 5 պայմանագիր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am