Անվտանգային արկածախնդրություն՝ առանց «պարաշյուտի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը թշնամական են տրամադրված ՀԱՊԿ-ի նկատմամբ, նորություն չէ: Դրա դրսևորումները փաշինյանական իշխանավարման անցած 7 տարում շատ են եղել: Հիմա էլ, ինչպես հայտնի է, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պահում են «սառցախցիկում»:

Առհասարակ, ՀԱՊԿ-ից «թռնելու» Փաշինյանի մղումները հիշեցնում են մեկին, ով 10000 մետր բարձրության վրա բացել է ինքնաթիռի պահեստային դռնակը, երկու ձեռքով ամուր կառչելով եզրերից՝ կանգնել ու սպառնում է ցած նետվել, բայց… «պարաշյուտ» չունի:

Ի դեպ, «նետվելու» մասին: Օրերս Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը հայտարարեց, որ Հայաստանը փաստացի ՀԱՊԿ-ից դուրս է եկել, սակայն շարունակում է պահպանել անդամակցությունը՝ նպատակահարմարությունից ելնելով: Հարց. եթե «փաստացի դուրս է եկել», ապա էլ ո՞րն է «նպատակահարմարությունը»: Բայց մյուս կողմից՝ նույն Փաշինյանի իշխանության փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից պաշտոնական դուրս գալու հարց օրակարգում չկա: Հարց. այդ կարգի կազմակերպությունների հետ կապված «ներսուդուրս» անելը խաղուպա՞ր է, ինչ է: Առհասարակ, ի՞նչ ասել է՝ «պաշտոնապես դուրս գալ»: Ոչ պաշտոնապես էլ են դուրս գալի՞ս: Մանկապարտե՞զ է:

ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգության կազմակերպություն է, որին Հայաստանի անդամակցությունն ուղղակիորեն բխում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգային շահերից: Ու ամբողջ խնդիրն, այո, «պարաշյուտ չունենալն» է: Այն իմաստով, որ պարզորոշ տեսանելի է՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն կամ որևէ այլ կառույց Հայաստանին ոչինչ չունեն առաջարկելու՝ անվտանգության ապահովման հարցում աջակցելու առումով: Մնում է էլի ՀԱՊԿ-ը, առաջին հերթին, հասկանալի է, Ռուսաստանը: Ու այդ պայմաններում նման «խաղեր տալն» ուղիղ գծով արկածախնդրություն է:

Այդ առումով դժվար է չհամաձայնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի այն դիտարկումներին, թե որևէ արևմտյան գործընկեր չի ներկայացրել և չի կարող ներկայացնել ռազմական հստակ երաշխիքներ կամ պաշտպանության մեխանիզմ՝ միջազգային պայմանագրի տեսքով: Այնինչ, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության միակ իրական ինստիտուցիոնալ, փաստաթղթավորված երաշխավորները։ Մյուս կողմից՝ Փաշինյանը հո չի՞ կարող բռնել ու բացեիբաց հայտարարել, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն են: Դեռևս չի կարող: Վերընտրվելու դեպքում (եթե այդ «սալտո-մորտալեն» նրա մոտ ստացվի), այո, կասի: Նույնիսկ հայտարարելու կարիք չի ունենա, ուղղակիորեն կիրականացնի: Իսկ թե ինչ կմնա Հայաստանից… թուրքական երաշխավորության տակ, ավելի լավ է՝ չմանրամասնենք:

Ու այս ամենով հանդերձ, հարց է ծագում, թե Փաշինյանն ինչո՞ւ է շարունակում սպառնալ ՀԱՊԿ ինքնաթիռից ցած նետվել, երբ բոլորը վաղուց նկատել են, որ նա առանց «պարաշյուտի» է:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Սու՛տ է․․․ Էժան այլընտրանքային գազ չկա՛․․․ փորձագետները մանրամասն ներկայացնում են (video) Նիկոլի սահմանադրությամբ գեյերը կամուսնանան իրար հետ․ Հայկ Նահապետյան (video) Սահմանադրությունը Հայաստանի ինքնիշխան կամքի արտահայտությունն է, ոչ թե Ալիևի հետ բանակցությունների սեղանին դրված հերթական զիջումը ՔՊ-ն անոնսում է` «եթե զինանշանը չփոխենք, պատերազմ է լինելու» սպառնալիքի տակ» Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է․ Վարդևանյան Ադրբեջանի ազդեցությունը կնվազի հենց այդ ժամանակ․ Պիպիա (video) «Ուժեղ Հայաստան»-ը թույլ չի տալու պարտադրել «Ալիևյան հանրաքվե» #ՈՒՂԻՂ․ «Ռադը քաշելուց առաջ՝ Նիկոլը գնում է Թրամփի մոտ»․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, ուշադիր լսիր․ Պուտինը խոսեց КГБ-ից... Հայկ Նահապետյան-Անժելա Թովմասյան (video) Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Հովհաննիսյան Անկախության հռչակագիրը հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասն է․ Արթուր Ղամբարյան Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջել են ատոմակայանի փակում․ Մանվելյան (video) #ՈՒՂԻՂ․ «Դե ռադդ քաշի, գնա՛․․․ ընդդիմության պատասխանը Փաշինյանին չուշացավ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Արտաշատի խճուղում վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է Փողոցային պայքար լինելու է, ու․․․ Տիգրան Աբրահամյանը հստակեցնում է (video) «Ուժեղ Հայաստան»-ի 29-ը պատգամավորները գիտե՛ն՝ ինչ են անելու․․․ պատասխանը չուշացավ (video) Եթե Սահմանադրության փոոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, ապա դրա բովանդակության քննարկումն ավելորդ է Քննարկում չի՛ լինելու․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա ուղերձին (video) Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը․ Շուշանյան Գոհար Մելոյանը փաստերով «մերկացնում է» Փաշինյանի այսօրվա խոսքը (video) Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am