«Ջոս» ակումբի մոտ բախվել են Chevrolet-ն ու Mercedes-ը. կա վիրավոր
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:25-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «Ջոս» ակումբի մոտ, բախվել են Chevrolet մակնիշի 35 NZ 595 համարանիշի և Mercedes մակնիշի 19 OL 086 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Մանրամասներն՝ այստեղ:
