ՀՀ վարչապետը մոտ 120 միլիոն ԱՄՆ դոլար անձամբ պիտի վճարի ՀՀ 30.000 քաղաքացիներին
ՀՀ վարչապետը պատրաստվում է ստորագրել մի որոշում, համաձայն որի ապրիլի մեկից մոտ 30.000 ՀՀ քաղաքացի զրկվում են ՀՀ բոլոր օրենքների և որոշումների համաձայն ձեռք բերված, աջ ղեկով ավտոմեքենաների վաճառքի, նվիրատվության և այլ ձևի օգտագործման իրավունքից: Նա կկանգնի տարբեր ատյանի դատարանների առջև և պիտի կարողանա պատասխան տալ իր այդ որոշման համար:Այստեղ նա արդարացում չի կարող ունենալ և պիտի վճարի իր իսկ գրպանից: Նա չի կարող հղում անել ոչ Ղազախստանի, ոչ Բելառուսի կամ մեկ այլ երկրի օրենքների վրա: Ամեն պետություն ունի իր ներքին օրենքները, իր քաղաքացիների սոցիալական վիճակը և ընդհանրապես ազգի բնութագիրը:Ես չեմ առաջարկում վարչապետին հետ կանգնել այդ որոշման տակ ստորագրելուց: Ես առաջարկում եմ գտնել մարդկանց, որոնք կարող են նրան օգնել այդ պարտքի տակից դուրս գալու համար:Եթե վարչապետի հույսը նրանում է, որ ապրիլի մեկից հետո նա էլ վարչապետ չի լինելու, ապա դա այդպես չէ: Ինքը ուր էլ գնա, պիտի վճարի: ՀՀ քաղաքացի Առնոս Հովհաննիսյան lragir.am
