Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված են մոտ 100 բեռնատար ու 30 մարդատար մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ՌԴ ԱԻՆ Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 100 բեռնատար եւ 30 մարդատար ավտոմեքենա:
