Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսով հանդես եկավ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով տարվա ընթացքում իրականացված ծրագրերին:
Ինչպես տեղեկացրեց՝ կան բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն, սակայն ֆինանսական միջոցներ չունենալու հետևանքով անընդհատ հետաձգվում են. «Հույս ունենք, որ 2018 թվականին ֆինանսական միջոցներ կլինեն, քանի որ ճարտարապետությունը պետական մասնագիտություն է և այն մեծ առումով կապված է տնտեսության հետ, այն տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, եթե լինեն համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա բազմաթիվ ծրագրեր կյանքի կկոչվեն: Այդպիսի ծրագրերից են՝ «Նոյի ազգագրական թաղամասի» ծրագիրը, «Ֆիրդուսի թաղամասի» ծրագիրը, «Հին Երևանի» ծրագիրը և այլն»:
Տարվա գլխավոր ձեռքբերումը՝ ըստ Մինասյանի այն է, որ իրենք վերջապես ունեցան իրենց օրենքը. ««Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը հնարավորություն կտա ճարտարապետներին ինքնակառավարման միջոցով տեսնել և թափանցիկ դարձնել դաշտը, մրցույթների միջոցով ներգրավել ավելի շատ մասնակիցներ և նոր նախագծեր: Օրենքը ճարտարապետներին թույլ կտա նոր առաջարկներ ներկայացնել կառավարությանը»:
Այնուհետև հայտնեց, որ մտադիր են ճարտարապետներին արտոնագիր տալ, որով նրանք կկարողանան ինքնուրույն աշխատել:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը