«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը` ՔՊ վարչությունը, ամենօրյա ռեժիմով քննարկում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների բոլոր «սցենարները»:
Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Փաշինյանի համար, նախ, կարեւոր է նախընտրական ցուցակը, որը պետք է կազմվի՝ անձին ուսումնասիրելուց, բարեվարքությունը պատշաճ ստուգելուց, մի խոսքով՝ հատիկ-հատիկ քննելուց հետո:
Ըստ մեր աղբյուրների՝ դեռեւս երկար ժամանակ է պահանջվելու, մինչեւ Փաշինյանը «կզտի» ցուցակն ու կթողնի այն անձանց, ովքեր պետք է իր հետ ընտրությունների գնան:
Ի դեպ, իշխանական վերնախավում համոզված են, որ Սահմանադրական մեծամասնություն են կազմելու, եւ որ ոչ մի խոչընդոտ կամ ուժ չկա, որ կկարողանա իրենց հետ մրցել:
Մեր տեղեկություններով՝ բացի խորհրդարանական ընտրությունների կաեւորությունից, Փաշինյանի համար թիվ մեկ թեման Կաթողիկոսին հեռացնելն է, որը, ըստ իշխանական մեր աղբյուրների, առաջիկայում իրագործվելու է: Այդ հարցը շատ արագ լուծելու են. մշակված պլանով առաջ են գնում»։
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը