Քարոզչապղպջակներ, որ մի քանի րոպե էլ չեն դիմանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երբ Փաշինյանի իշխանությունը դեռ նոր էր սկսել ՀԷՑ-ը խլելու գործընթացը, նկատել էինք, որ այս ամենը օգտագործելու են ՀԷՑում «կեղտ փնտրելու», ամենօրյա ռեժիմով այն հանրությանը ներկայացնելու համար: Կարճ ասած՝ փաշինյանական իշխանությունը ձգտելու էր այս ամենը քարոզչաքաղաքական տևական արշավի վերածել: Արշավ իսկապես էլ իրականացվում է, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց է ակնհայտ դառնում, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն ընդամենը հերթական փուչիկն են փչում: Չնայած, դա նույնիսկ փուչիկ չէ, այլ՝ քարոզչապղպջակ(ներ):

Ըստ էության. Նիկոլ Փաշինյանը նախօրեին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի հետ քննարկում էր երկրի էներգամատակարարման առանցքային ընկերության գործերի վիճակը: Այսպես ասած՝ քննարկումը կամ ավելի քան 40 րոպե տևած հաշվետվությունը ավելի շատ վատ բեմադրված թատերական դրվագի էր նմանվում: Տեսախցիկի առաջ արմանքզարմանք էր ցուցադրվում, թե՝ «այս ինչե՜ր են կատարվել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ում»: Օրինակ՝ զեկուցվում էր, թե այսինչ կամ այնինչ անհրաժեշտ ապրանքները ՀԷՑ-ն ավելի թանկ է ձեռք բերել, մինչդեռ կարելի էր ավելի էժան գնել: Կամ, օրինակ՝ խոսվում էր այն մասին, թե նոր բաժանորդների միացման համար նախատեսված վճարի չափը խիստ ուռճացված է, առնվազն մի 10 անգամ թանկացել է, թե բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի վերաբերյալ մի քանի տարվա տվյալներն անդառնալիորեն ու հանցավոր կերպով կորել և անհետացել են ( ի դեպ, ոչ միայն նա, այլև ՀԾԿՀ նախագահ Մեսրոպյանն է նման մի բան հայտարարել):

Մի խոսքով, ամենը այստեղ չվերաարծարծենք: Հիմնականն այն էր, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի և նրա նշանակած ղեկավարության կողմից չափազանց վատ է կառավարվել, իսկ այ հիմա, երբ Փաշինյանն է այդ գործն իր ձեռքը վերցրել, ամեն ինչ ուղղակի հրաշալի է, զանազան քրեական վարույթների դիմումներ են ներկայացրել, նույնիսկ քննարկում են, թե կարո՞ղ են ինչ-որ չափով սակագին վերանայել:

Ամենից հատկանշականն այն էր, սակայն, որ կարճ ժամանակ անց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ոչ պակաս հրապարակային, կետ առ կետ անդրադարձավ այս հայտարարություններին ու դիտարկումներին: Ոչ միայն անդրադարձավ, այլև կետ առ կետ հերքեց: Թեպետ, ինչո՞ւ միայն Նարեկ Կարապետյանը: Խնդրեմ, իշխանամետ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP) փորձել է պարզել սպառման տվյալների անհետացման պահը: Ի՞նչ է պարզվել: Իսկ պարզվել է այն, որ, այո, 2025 թվականի հունվարի 2-ին իսկապես էլ սերվերի հետ կապված կարճաժամկետ խնդիր է եղել, որը, սակայն, արագորեն լուծվել է, իսկ հոսանքի սպառման բոլոր հիմնական տվյալներն էլ վերականգնվել են: Դրան հապացույց՝ հիշյալ հարթակի թղթակիցը պահանջել ու ստացել է իր էներգասպառման տվյալները:

Այսինքն, ինչպես ամեն անգամ, այս դեպքում էլ տեսնում ենք, որ Փաշինյանի ու նրա զինակիցների աղմկոտ հայտարարությունները, պարզվում է, ճոխացրած են: Եթե ավելի կոպիտ չարտահայտվենք:

Կամ թեկուզ նոր բաժանորդների միացման դրվագը: Նստած քննարկում են ու ասում, թե փորձում են այնպես անել, որ ՀԷՑ-ին ֆինանսական վնաս չպատճառվի և սակագների վրա էլ այդ ծախսերը չազդեն, բայց կփորձեն մի... 30 տոկոսի չափով նվազեցնել: Բայց մի րոպե, իսկ ո՞ւր մնաց տասնապատիկ ուռճացման մասին հայտարարությունը: Եթե բազմապատիկ, կամ տասնապատիկ էր միացման վճարի չափը ուռճացված, ինչպե՞ս է, որ 30 տոկոսով կարող են այն նվազեցնել: Իսկ կարո՞ղ է պատահել, որ այդ ենթադրյալ 30 տոկոսն էլ զուտ հարկային բեռն է, ու դրա՞ հաշվին են «նվազեցում» անելու: Իսկ ո՞վ է հետո վճարելու այդ 30 տոկոսի տարբերությունը:

Այն, որ Փաշինյանը կփորձի քաղաքական նկատառումներով էլեկտրաէներգիայի սակագների վրա էլ խաղալ, արդեն նշմարվեց այն պահից, երբ ՀԾԿՀ-ն, անընկալելի պատճառներով, մերժեց «Տաշիր գրուպի» առաջարկը՝ նույն սակագները մոտ 3 դրամով նվազեցնելու մասին: ՔՊ ղեկավարը թերևս մտածել է, որ եթե նման տարբերակ կա, ապա ինչո՞ւ թողնել, որ դա արվի իր կողմից թշնամի հայտարարված Կարապետյանների կողմից, էն է՝ Փաշինյանը ՀԷՑ-ը կխլի ու ընտրություններից առաջ այդ նույնը կանի. խնդրեմ, սիրելի հպարտ ժողովուրդ, տեսնո՞ւմ ես՝ ինչ լավն եմ: Ի դեպ, այս մասին էլ էինք դեռ մեկ ամիս առաջ գրել, որ, մեր տեղեկություններով, իշխանություններն «առաջիկայում ՀԾԿՀ-ի միջոցով լիցենզիայից կզրկեն ՀԷՑ-ին, հետո՝ մոտավորապես մարտին Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին կիջեցնեն սակագինը (տարբեր հաշվարկներով՝ ընդհուպ մինչև 6 դրամով), և դա ընտրություններից առաջ կդարձնեն փիառային «դրոշակ», թե՝ եկանք, ՀԷՑ-ը փրկեցինք, սակագինն իջեցրինք և այլն: Բայց և, միևնույն ժամանակ հավելել էինք, որ «դրանից մոտ վեց ամիս անց, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում կլինեն, սակագինը նորից կբարձրացնեն»:

Հաջորդ, մեղմ ասած, խնդրահարույց հարցը. Փաշինյանը, որպես քրեական իրավունքի, առհասարակ՝ իրավագիտության անվիճելի գիտակ, հայտարարեց, թե ՀԷՑ-ում «փողերի լվացում» է արվել: Ըստ էության, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այդ կերպ մի կողմից՝ հրահանգավորեց իր ենթակայության տակ գտնվող իրավապահներին, մյուս կողմից՝ կանխորոշեց նույն այդ իրավապահների գործողությունները: Սա արդեն արձանագրեցին ու դրան արձագանքեցին նաև պրոֆեսիոնալ իրավաբանները: Օրինակ՝ Գոհար Մելոյանը նկատում է, որ վարչապետի կողմից որևէ անձի որևէ գործողություն հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ «փողերի լվացում» որակելը ա) իրավապահ մարմիններին ուղղված ուղղակի հրահանգավորում է, բ) անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսևորում: Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է Փաշինյանից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու:

Մյուսը՝ ՀԷՑ-ի հետագա ճակատագրի մասին. ՀԷՑ-ը պետականացնելո՞ւ են, թե՞ նոր ներդրող են փնտրելու: Ու չնայած Փաշինյանը, բոլշևիկյան մոտեցմամբ, առաջին տարբերակն է գերադասում, բայց երևի երկրորդն ընտրեն: Դժվար է ասել, թե ՀԷՑ-ի դեպքում և ՀԷՑ-ի հետ ինչ կլինի: Ամենից հավանականն այն է, որ փաշինյանական կառավարման պայմաններում այդ ընկերությունը քայքայվի, հասնի այնպիսի վիճակի, որ եղած սակագները կրկնակի, եռակի բարձրացնելու խոսակցություններ բացվեն: Դե, Փաշինյանն ինչի դիպել է, քանդել ու քայքայել է:

Բայց ինչ էլ որ լինի, իշխանությունն արդեն իսկ ահռելի վնաս է պատճառում մեր երկրին, ավելին՝ հետևողականորեն շարունակում է այդ վնասը պատճառել:

Նախ՝ ով էլ որ լինի ենթադրյալ նոր ներդրողը, նա պետք է իմանա, որ մի օր էլ իրեն կսեփականազրկեն ու կբանտարկեն, ըստ որում՝ լրիվ հանիրավի: Սակայն կրկնենք՝ անմիջականորեն ՀԷՑ-ի հարցը դեռ մի կողմ: Հիմնականն այն է, որ այս աղմկահարույց պատմությունն ու սեփականության խլման, իրավական կամայականության, իսկ ավելի ճիշտ՝ «բեսպրեդելի» ցցուն իրողությունները տեսնելով՝ հազիվ թե որևէ խելքը գլխին ներդրող ցանկանա Հայաստանի այսօրվա իշխանության հետ կամ Հայաստանում գործ ունենալ: Իսկ դա շատ ավելի մեծ վնաս է, քան զուտ 1 ընկերություն (թեկուզ ռազմավարական նշանակություն ունեցող) խլելը կամ քայքայելը:

Ամեն պարագայում, թեպետ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քարոզչապղպջակներ բաց թողնել, բայց դրանք արդեն մի քանի րոպե էլ չեն դիմանում:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 447 անգամ
Լրահոս
Ավինյանի ու Փաշինյանի «բլեֆը»՝ Կառավարության նիստին (video) Միանգամայն շփոթ է` անունով հյուսիս, ազգությամբ` հարավ․ Ազգանվան և արյան համատեղումը միայն մի տեղ է տանում` Թուրքիա... «Մնացել ես խավարամիտ, երկչոտ և երախտամոռ»․ Արեգ Սավգուլյան Դատապարտում ենք հայ ինքնությունը հանցավորության հետ կապող վտանգավոր հռետորաբանությունը. Հայ դատի հանձնախումբ Հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթն էր քաշում․ Քոչարյանը՝ Փաշինյանի թմբուկ նվագելու մասին Երևանում անձեռոցիկների արտադրամաս է այրվում Հովհաննես Խուդոյանը ապացույց կեղծելու և օգտագործելու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հանգիստ չեն թողնելու, Հայաստանը հում-հում ուտելու են․ Ռոբերտ Քոչարյանի զգուշացումը (video) Ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք․ Փաշինյան Ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք․ Փաշինյան Երբ այն ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ. Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին ԵՄ-ն նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Ես կասեի՝ հոգեկան հիվանդ է․ Ռոբերտ Քոչարյանի կտրուկ պատասխանը (video) Եթե մեր քաղաքական ուժը առաջին տեղը չունենա, ես որևէ հավակնություն չեմ ունենալու. Քոչարյան Մորս 88տ-ում, եթե ասեի՝ կարո՞ղ ա չես ջոկում 10 հազարը ոնց ծախսես՝ լուրջ կնեղանար. Քոչարյան (video) Ռեմբո է եղել, Գիքոր է դառել, հիմա էլ Գիքորի վիճակում «էստի համեցեք» է անում. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Իրանի նկատմամբ անվստահություն ձևավորելը շատ ծանր է նստելու մեզ վրա. Ռոբերտ Քոչարյան «Քյարամյա՛ն, որ փողերիդ համար օդը կարողացար փակել, բա ինչու՞ ողջ պատերազմի ժամանակ չփակեցիր» (video) էդ քյոռփա հալով ի՞նչ ես մտնում դրա մեջ, որ Մակրոնը համբուրի՞. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Ստում է․երբեք ուրիշ տեղից զենք առնելու խնդիր չենք ունեցել. Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Ամո՛թ ա, ինչի՞ տեղ են դրել ժողովրդին, մտածում են՝ ոչ մեկ չի իմանա.... Ռոբերտ Քոչարյան (video) Ամո՛թ ա, ինչի՞ տեղ են դրել ժողովրդին, մտածում են՝ ոչ մեկ չի իմանա.... Ռոբերտ Քոչարյան (video) Քոչարյանը՝ Զատուլինի հայտարարության մասին. արդյոք նույն սցենարով «կգցեն» ՌԴ-ին (video) ԱՄՆ-ի նպատակը Իրանն է․ Հայաստանը օգտագործելու են և․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Իմ օրոք չի եղել որևէ տարաձայնություն Եկեղեցու հետ. Պարբերաբար հանդիպել եմ Վեհափառի հետ. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am