Գագիկ Մելիքյանի փեսան Տավուշի մարզպետի դեմ բողոք-նամակներ է ուղարկել Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տևական ժամանակ է՝ լարված են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսայի՝ Աչաջրում գործող «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Բարսեղյանի հարաբերությունները: Բանը հասել է նրան, որ Բարսեղյանն անգամ բողոք նամակներ է ներկայացրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դեմ: Իսկ նամակ-բողոքները նա ուղարկել է Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին` դժգոհելով, որ Տավուշի մարզպետը խոչընդոտում է Տավուշի սահմանագոտում ներդրումներ կատարելուն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռ օգոստոսից մարզպետի և պատգամավորի փեսայի միջև այդ թեմայով լեզվակռիվներ են եղել, Աբովյանը նույնիսկ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստում է հետաքրքրվել՝ միթե ինքը երբևէ չի օգնել Բարսեղյանին: Սակայն պատգամավորի փեսան պնդել է, որ մարզպետն իրեն օգնել է սկզբում, իսկ այնուհետև սկսել է խնդիրներ հարուցել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
