«Այսօր և՛ գրիպ ունենք, և ջրծաղիկ». Արա Ասոյան (ՀՀ գլխավոր համաճարակաբան) (video)
«Ձմռան այս ամիսները նախորդ տարվա համեմատ ավելի մեղմ են: Մենք էլի ունենք այն սուր վիրուսային հիվանդությունները, որոնք միշտ լինում են, սակայն նախորդ տարվա համեմատ պատկերը այլ է՝ 2-3 անգամ քիչ է, բայց կոնկրետ թիվ նշել հնարավոր չէ, քանի որ ոչ բոլոր հիվանդներն են հաշվառվում, հետևաբար ներկայացվող թվերը իրականությունից շատ հեռու են»,- «Հայելի» մամուլի ակումբի այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը՝ հավելելով, որ այս տարի սուր շնչառական վարակները համեմատաբար ավելի քիչ են, բայց այսօր էլ կան A տեսակի գրիպ, սուր շնչառական այլ հիվանդություններ և ջրծաղիկ: Նա նաև նշեց, որ շնչառակա հիվանդության դեպքերը մարզերում համեմատաբար քիչ են և դա տրամաբանական է, քանի որ այս կարգի հիվանդությունները հաճախ լինում են ավելի խիտ բնակեցված վայրերում: Անդրադառնալով սննդային թունավորումներին՝ Արա Ասոյանը փաստեց, որ այդպիսի դեպքերն այս տարի շատ քիչ են գրանցվել, քանի որ խիստ վերահսկողություն կա և՛ դպրոցներում, և՛ մանկապարտեզներում:
