Ռուսաստանը համաշխարհային ժանդար՞մ
«Ինտերֆաքս»-ը հաղորդում է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի եզրափակիչ նիստին հայտնել է այն մասին,որ ՌԴ-ն չի պատրաստվում համաշխարհային ժանդարմի դեր խաղալ, մենք արտասահմանում տեղակայված անհամար թվով բազաների կարիք չունենք: «Մեզ պետք չեն ամբողջ աշխարհով տեղակայված անհամար բազաներ, եւ մենք չենք պատրաստվում համաշխարհային ժանդարմի դեր խաղալ: Մեզ, ըստ ամենայնի, դա պետք չէ, եւ դա պարզապես թանկ է: Դա մեր ծրագրերի մեջ չի մտնում:Մենք անպայմանորեն ապահովելու ենք մեր երկրի պաշտպանունակությունը: Կա եւս մեկ բան, ինչին մենք ապավինում ենք նման հաշվարկների դեպքում, եւ ես սա ասում եմ առանց հեգնանքի. մենք ապավինում ենք մեր խաղաղարար արտաքին քաղաքականությանը:Այդ վստահությունը հիմնված է հաշվարկների եւ ձեր հետ համատեղ աշխատանքի վրա »,- ասել է Պուտինը: «Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների մրցավազքի մեջ: Դեռ Սուվորովն էր սովորեցնում, որ պետք է պատերազմել ոչ թե թվով, այլ հմտությամբ: Եվ նման լավ ժողովրդական ասույթներ շատ կան, օրինակ. «Եթե կա ուժ, խելք հարկավոր չէ»:
