Ում կամ ինչի համար Դավիթ Հարությունյանը շիլաշփոթ ստեղծեց

Սահմանադրական օրենք է արդյո՞ք դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը hարցը քողարկված կրքեր է բորբոքել ՀՀԿ-ի ներսում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հակադարձելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին,երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ նախագիծը սահմանադրական չէ,հետեւաբար դրա ընդունման համար ամենեւին 63 ձայն անհրաժեշտ չէր,ինչը փորձում էր ապահովել իշխող հանրապետականը։ ԱԺ-ում երեկ ՀՀ Դատական օրենսգրքում ու հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քվեարկության շուրջ տեղի ունեցած խառնաշփոթին մամուլը մի քանի բնութագիր  տվեց՝ իրավական ոչ կոմպետենտություն կամ անձնական հարաբերությունների բախում: ԱԺ նախագահը նախագիծը քննարկման ներկայացնելիս՝ հենց այնպես չէր կարդում, որ դա սահմանադրական նախագիծ է, հետո ԱԺ-ից էլ պարզաբանում տվեցին, որ Բաբլոյանին այդպես էր տրամադրվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, որի նախագահը մասնագիտությամբ իրավաբան Հրայր Թովմասյանն է: Հարությունյանը պնդում էր, որ այդ նախագիծը ոչ թե Սահմանադրությունից բխող նոր օրենսգիրք է, այլ ընդամենը գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծ:  Պարզ ասած՝ Հարությունյանը փորձում էր սխալ հանել կուսակից գործընկերոջը, որի հետ սակայն, ըստ մամուլի հրապարակումների, ջերմ հարաբերություններ չունի: Վերջին տարիներին իշխանության ներսում, որպես իրավաբաններ, նրանք մրցակիցներ են եղել, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել են նույն՝ արդարադատության նախարարի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնները եւ օպոնենտներ են եղել: Արդարադատության նախարարին այսօր հակադարձեց նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի ՀՀԿ պատգամավոր,նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պնդելով, որ միանշանակ սահմանադրական էր այս օրենքը. « Կառավարությունը չի որոշում՝ մենք որ ռեժիմով պետք է օրենսգիրք ընդունենք, թե չընդունենք: Հիմա եթե սահմանադրական օրենք է ընդունում, ու կառավարությունը գտնում է, որ սովորական ռեժիմով պետք է քննարկվի, հո՞ չպետք է մենք սովորական ռեժիմով քննարկենք, մենք ենք որոշում և մենք էլ որոշել ենք այդպես, որ սահմադրական օրենք էր և օրենք է և քննարկվել և քննարկվելու է բացառապես սահմանադրական օրենքին բնորոշ իրավական ռեժիմով»,-հայտարարեց նա: Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թյուրիմացության մեջ գցեց բոլորին՝ հայտարարելով, որ Դատական օրենսգրքում կատարվող փոփոխությունները սահմանադրական օրենք չեն կարող համարվել, Կոստանյանը պատասխանեց, որ Դավիթ Հարությունյանը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, իր տեսակետն է հայտնել: Հարցին, թե ինչո՞վ է Կոստանյանը բացատրում տեսակետների տարբերությունը, պատգամավորը պատասխանեց կարճ՝ «իրավագիտության բնույթով»: Մյուս հարցին, թե անձնական խնդիր չկա՞, ինչպես մամուլն է մեկնաբանում, Կոստանյանը պատասխանեց. «Չէ, կարծիքների հակասությունը այնպես չէ, որ անձնական բնույթ պետք է պարտադիր կրի: Եթե մենք երկու մասնագետ ենք, ունենք տարբեր կարծիքներ, հո էդ չի՞ նշանակում, որ իրար թշնամի ենք ու դրա համար թշնամաբար ենք մոտենում»: Մինչդեռ փաստն այն է, որ նույն կուսակցության երկու իրավաբաններ նույն կարծիքին են, իսկ նախարարը որոշել է պատվազրկել օրենսդիր կառույցը՝ փորձելով ցույց տալ, թե ԱԺ-ում իրվաբան ու օրենքից հասկացող չկա: Ի դեպ, ՀՀԿ-ում խոսում են, թե Հարությունյանի գրոհը ոչ այնքան Թովմասյանի դեմ էր, այլ Արա Բաբլոյանի, որի փոխարեն Հարությունյանը ցանկանում է տեսնել իր մտերիմ Արփինե Հովհաննիսյանին: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am