«Հրապարակ». ԱԱԾ-ն սիրային կապը համարում է լրտեսության ապացույց

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Ադրբեջանի օգտին լրտեսության եւ պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ հյուպատոսական բաժնի աշխատակից,  դիվանագետ Աշխեն Ալեքսանյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Նրա փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել կալանքի որոշման դեմ, որը, սակայն, չի բավարարվել: 


Հիշեցնենք, որ երիտասարդ կնոջը ձերբակալել էին հունիսի 20-ին,  օդանավակայանում, Վիեննա մեկնելիս։ Մեր տեղեկություններով, նա արդեն հյուպատոս էր նշանակվել, սակայն օդանավակայանում կալանքից հետո հրամանն անմիջապես չեղարկել են եւ նրա մասին ողջ տեղեկատվությունը համացանցից ոչնչացրել։ Սակայն «Հրապարակի» աղբյուրները հենց ձերբակալման օրն էին մեզ տեղեկատվություն տրամադրել, չնայած այն բավականին ուշ հրապարակեցինք, քանի որ իրավասու մարմինները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, հերքում էին այդ փաստը։ Իսկ ԱԳՆ աշխատակցի մոտ հայտնաբերվել էին ինչ-որ կարեւոր փաստաթղթեր, որոնք նա պատրաստվում էր տրամադրել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձի։ Միայն երկու ամիս անց՝ օգոստոսի 29-ին, սկանդալը հասավ մամուլ,  նախ՝ «Հրապարակ» թերթը գրեց, որ նման սկանդալային կալանավորում է եղել, որից հետո խուզարկություն է իրականացվել ԱԳՆ-ում, եւ անգամ համակարգիչներ են առգրավվել կամ համակարգիչների պարունակություն, ապա սկսեցին գրել նաեւ մյուս ԶԼՄ-ները։ Երիտասարդ կնոջ ֆոտոները հայտնվեցին համացանցում: Իսկ Քննչական կոմիտեն սուղ պաշտոնական տվյալներ հաղորդեց։ Թե ինչ է արել Աշխեն Ալեքսանյանը, ինչում է արտահայտվում դավաճանություն ասվածը՝ մինչ օրս չի պարզաբանվել անգամ նրա պաշտպանների կողմից: 

Գործով նախաքննությունը տեւել է ընդամենը 2 ամիս, ու նյութերն արագ ուղարկվել են դատարան, կարծես քննչականը շտապում էր հերթական «գալոչկան» դնել լրտեսների որսի պլանում: Ենթադրաբար, Քննչական կոմիտեից արտահոսքեր գնացին դեպի մամուլ, անգամ լրտեսի անունը հնչեց, որ, ըստ մեղադրանքի, Ալեքսանյանն Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձին տվյալներ է փոխանցել` 34 հազար եվրո գումարի դիմաց։  

Դիվանագետի փաստաբանները խուսափում են խոսել դատարանում սկսված քննությունից: «Այս պահին կարող եմ մի բան ասել միայն, քանի որ նիստերը փակ են, իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունում: Արարքի մեջ առկա չէ այնպիսի գործողություն, որն իր մեջ պարունակի հանցակազմ»,- ասում է փաստաբան Տավրոս Գեւորգյանը: Նախկին պաշտոնյայի մյուս պաշտպանը՝ Աբգար Պողոսյանն ասում է, որ երկրում չէ, թեեւ ավելի վաղ խոստացել էր հայտարարություն անել այս գործով: Նա ասել էր՝ չկա Աշխեն Ալեքսանյանի դեմ օրինական որեւէ ապացույց, նա իրականում տուժող է, քանի որ կոպտորեն խախտվել են նրա իրավունքները։ 

Եվ իրոք, սկանդալի առաջին իսկ օրվանից երիտասարդ կնոջ անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտվեց: ԶԼՄ-ները գրեցին, որ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ, նրան տվյալներ է փոխանցել: Սիրային կապի վերաբերյալ տեղեկությունը ԱԳՆ նախկին աշխատակցի փաստաբանները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում: Մնում է ենթադրել, որ մեր ԱԱԾ-ի համար սիրային կապը շարունակում է մարդկանց լրտեսության մեջ մեղադրելու միակ միջոցը լինել: Պատերազմից անմիջապես հետո տարբեր զինվորականների էին մեղադրում «Օդնիկլասսնիկի»-ով եւ այլ սոցցանցերով լրտես աղջիկների հետ սիրային կապեր հաստատելու ու նրանց գաղտնի տեղեկություն փոխանցելու մեջ, հիմա էլ անցել են կանանց: 

Ի դեպ, Աշխեն Ալեքսանյանն ամուսնացած չէ: Բայց հանրությունն ուզում է գոնե մեկ իրական լրտեսի տեսնել, որին փողի դիմաց «վերբովկա» են արել, որը մի նորմալ «գաղտնի» տվյալ փոխանցած լինի, ոչ թե իր ֆոտոն՝ զորամասի տրաքած տեխնիկայի ֆոնին կամ որեւէ բարեմասնություն՝ ռուս աղջիկ գայթակղելու համար, կամ ինչ-որ առեղծվածային փաստաթղթեր, որոնք մարդը առանց վախենալու, բացահայտ իր հետ տանում է արտերկիր: Մենք էլ նայենք-ասենք՝ ինչ լավ է աշխատում մեր ԱԱԾ-ն: Բայց չկա ու չկա նման բացահայտում: Միայն ռոմանտիկ պատմություններ են, որոնք որոշ դեպքերում քիչ է մնում վերածվեն ամուսնության:

 

դիտվել է 799 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները մտել են Հայաստան․․․ հասկացե՛ք, սարսափելի աշխատանք են տանում․ Տիգրան Չոբանյան (video) Ղարաբաղից տեղահանվածները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ Հայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել Ես ձեզ ասում եմ՝ սրանք սարսափել են այդ հայտարարությունը տեսնելիս․ Բագրատ Սրբազան (video) ՃՏՊ Վայոց ձորի մարզում Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր հանցագործությունները Վայոց ձորում «Chevrolet Volt»-ը հայտնվել է Արփա գետի ափին. կան վիրավորներ ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ութ վագոն հացահատիկ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց․ «Հրապարակ» Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Քամու հետևանքով վնասները «Ժողովուրդ». ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ունեցվածքը «Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ առաջիկա օրերին նա ելույթներ չի ունենա Արմեն Մարկոսյանը նշանակվել է Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 15-ից 19-ին Lույս չի լինելու հարյուրավոր հասցեներում Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 հավաստագիր է ստացել Խոշոր վթար՝ «Յուվայի» կամրջի վրա. վիրավոր կա Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Ահա այն կոնկրետ աղբյուրներն ու բյուջետային մեխանիզմները, որոնք թույլ կտան ֆինանսավորել այս ծրագիրը «Շուն-շանգյալ», «բոշա», «կզացնելու եմ» արտահայտությունները բարեկրթության խախտում չեն՝ ըստ ԿԿՀ-ի, «սրիկայաբար»-ը՝ խախտո՞ւմ է ««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել քաղաքական խոսքի թակարդի». Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am