Ըստ բրիտանական The Economist-ի՝ Զելենսկին կամ կդառնա «կաղ բադ», կամ էլ մինչև այս տարվա վերջ նրան կհեռացնեն քաղաքական թատերաբեմից

Ինչպես հայտնի է, կոռուպցիան միշտ էլ եղել է Ուկրաինայի ամենալուրջ խնդիրներից մեկը։ 2014 թվականի գլոբալ կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն՝ Ուկրաինան 175 երկրներից զբաղեցնում էր 142-րդ տեղը։

Արևմուտքի համար, գլխավոր պրոբլեմը դարձել էր հետևյալ խնդրի լուծումը. ինչպես աջակցել Ուկրաինային, տնտեսական և ռազմական օգնություն տրամադրել՝ դարձնելով այդ երկիրը հակառուսական ֆորպոստ, և միաժամանակ այնպես անել, որ այդ օգնությունը չթալանվի տեղական պետական բյուրոկրատիայի կողմից:

Այդ իսկ պատճառով, 2015-ին ամերիկացիներն այդ երկրում ստեղծեցին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրո (ՈՒԱՀԲ), որը պիտի կախվածության մեջ չլիներ ուկրիանական տեղական իշխանությունից: Հատուկ դրա համար, այն ժամանակվա ուկրաինական իշխանությունները ստեղծեցին օրենսդրական դաշտ, որտեղ նույնիսկ ֆորմալ տեսանկյունից, այդ կառույցը հաշվետու չէր այդ երկրի ո՛չ օրենսդիր, ո՛չ էլ գործադիր իշխանությանը:

Դիտորդները նույնիսկ նշում էին, որ ՈՒԱՀԲ-ն գործում էր փաստացի ամերիկյան ՀԴԲ-ի («Ֆէ-Բէ-Էռ-ի) վերահսկողության ներքո:

Գործնականում այս կառույցը սկսեց հավաքել վարկաբեկիչ նյութեր («կոմպռոմատ») գործող իշխանությունների վրա, և զարմանալի չէր, որ 2019 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, հենց ՈՒԱՀԲ-ի ազդեցությամբ, այն ժամանակվա ՆԳ նախարար Ավակովը իր վարչական ոստիկանական մեքենան թույլ չտվեց օգտագործել այն ժամանակ գործող նախագահ Պորոշենկոյի համար:

Փորձագետների համոզմամբ, Ավակովի այս քայլը պայմանավորված էր հենց ամերիկացիների թելադրմամբ, քանի որ Պորոշենկոյի վարչակազմի թալանի չափը նյարդայնացնում էր ամերիկացիներին:

Արդյունքում, Պորոշենկոն պարտվեց Զելենսկուն:

Սակայն ՈՒԱՀԲ-ի «կոմպռոմատների» հավաքման պրակտիկան չավարտվեց: Դեռ ավելին, սկսած 2021 թվականից, այս կառույցը սկսել էր ուշադրությամբ հետևել արդեն, Զելենսկուն և նրա շրջապատին:

Գրեթե բոլորն էին հասկանում, որ ամերիկացիները սկսել էին «կոմպռոմատների» հավաքման գործընթացն արդեն Զելենսու թիմի վրա:

Հենց այն ժամանակ արդեն ամերիկյան մի շարք փորձագետներ նշում էին, որ այս կառույցը հավաքել էր հսկայական նյութեր ոչ միայն Պորոշենկոյի և Զելենսկու վրա, այլև՝ Բայդենի վարչակազմի կառկառուն դեմքերի, այդ թվում՝ նաև նրա որդու վրա: Սակայն այդ տեղեկատվությունն այդպես էլ մինչ այսօր փակ է պահվում:

Թրամփի հաղթանակից հետո, 2024-ին, ամերիկացիների կողմից սկսվեցին ճնշումներ Զելենսկու վրա, որպեսզի վերջինս փոխզիջման գնա Մոսկվային և սկսի բանակցություններ պատերազմի կանգնեցման վերաբերյալ:

Թե ինչու էր Թրամփի վարչակազմին շահավետ, որ այս պատերազմը կանգնեցվեր, առանձին վերլուծության թեմա է:

Թրամփը մի քանի անգամ հանդիպեց Զելենսկու հետ, փորձելով համոզել նրան, որ զիջումների գնա, սակայն այդ ամենը ապարդյուն եղավ:

Այս տարվա ամռանը, երբ Թրամփը հանդիպեց Պուտինի հետ Անկորիջում, գրեթե նույն ժամանակահատվածում, դրանից առաջ, ուկրաինական ՈՒԱՀԲ-ը անսպասելիորեն շատերի համար, սկսեց կոմպրոմատներով հանդես գալ Զելենսկու թիմակիցների նկատմամբ: Վերջինս փորձեց պատասխան հարված տալ՝ օրենք ընդունելով այդ կառույցի գործնեության սահմանափակման վերաբերյալ: Սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ ամերիկացիները փողոց դուրս բերեցին տասնյակ հազարավոր ցուցարարների, որոնք սկսեցին բողոքել Զելենսկու այս քայլերից: Դրան միացան նաև արևմտյան կառույցների արձագանքները, որի արդյունքում Զելենսկին իր մտադրությունից հետ քաշվեց:

ՈՒԱՀԲ-ի այս բացահայտումները յուրօրինակ զգուշացում էին Զելենսկուն, որ վերջինս պիտի համաձայնվի Թրամփի պայմաններին:

Սակայն Զելենսկին այս նախազգուշացումը անտեսեց՝ փորձելով պաշտպանություն գտնել եվրոպական լիդերների մոտ:

Եվ ահա, այս ամենից հետո, Թրամփը պիտի որոշում կայացներ: Մի կողմից նրանից իր եվրոպացի դաշնակիցները պահանջում էին կոշտ քայլեր Մոսկվայի դեմ, իսկ մյուս կողմից, իր ամերիկյան ընտրողները, պահանջում էին կոշտ քայլեր Զելենսկու դեմ:

Թրամփը «սողոմոնյան որոշում» կայացրեց: Միաժամանակ, կոշտ պատժամիջոցներ սկսեց կիրառել Մոսկվայի դեմ, և գրեթե նույն ժամանակահատվածում, Ուկրաինայում պայթեց այս կոռուպցիոն սկանդալը:

Ո՞րն է այս կոռուպցիոն գործի բովանդակությունը

Նոյեմբերի կեսերին Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալ բռնկվեց, ՈՒԱՀԲ-ը բացահայտել է, որ Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր «Էներգոատոմ» ընկերությունում տեղի է ունեցել խոշոր չափերի յուրացում։ Բյուրոն կարծում է, որ այս սխեմայի կենտրոնում է «Քվարտալ 95» ստուդիայի համասեփականատեր և Վլադիմիր Զելենսկու գործընկեր Թիմուր Մինդիչը։

Մի ժամանակ Մինդիչը մտերիմ էր օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հետ և բիզնես շահեր ուներ Ռուսաստանում (նա զբաղվում էր ադամանդների վաճառքով և ամուսնացած էր Մոսկվայի ՑՈՒՄ-ի հանգուցյալ համասեփականատիրոջ՝ Ալլա Վերբերի դստեր հետ): Մինդիչը նաև «Քվարտալ 95» ստուդիայի համասեփականատեր էր և 2019 թվականի ընտրությունների ժամանակ ապահովել է թեկնածու Զելենսկու անվտանգությունը, որը նստած էր նրա զրահապատ մեքենայում:

Նախագահի հատուկ վստահության նշան էր այն, որ Զելենսկին իր ծննդյան օրը նշում էր, սկսած 2021 թվականից, Մինդիչին պատկանող բնակարանում։ Նույն բնակարանը հետագայում գաղտնալսվելու էր կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների կողմից։

2022-ին, պատերազմը սկսվելուց հետո Մինդիչը դարձավ ռազմական մատակարարումներից աճած նոր օլիգարխիայի ականավոր դեմք։ Լրատվամիջոցները նրան կապում են Fire Point-ի հետ։ Պատերազմից առաջ Fire Point-ը Զելենսկու ստուդիայի շոու-նախագծերի քասթինգային գործակալություն էր, բայց վերջին տարիներին այն դարձել է զենքի խոշոր արտադրող՝ կազմելով Ուկրաինայի պաշտպանական գնումների մինչև 10%-ը։

ՈՒԱՀԲ -ի խոշոր գործողությունը, որը կրում էր «Միդաս» կոդային անվանումը, սկսվեց Մինդիչի տանը խուզարկությունների մասին հաղորդագրություններից։ Գործարարն ինքը այլևս Ուկրաինայում չէր։ Միաժամանակ խուզարկություններ են անցկացվել նախկին էներգետիկայի նախարարի (2021–2025) և ներկայիս արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի տներում։

ՈՒԱՀԲ-ը հրապարակեց իր կողմից հավաքված հեռախոսազրույցների արխիվից հատվածներ, որոնք պարունակում էին տեղեկություններ էներգետիկայի ոլորտում գործող հսկայական կոռուպցիոն ցանցի մասին: Հրապարակված զրույցները ներկայացնում էին չափազանց տհաճ պատկեր՝ լրացված «վերահսկիչների» ինստիտուտով, «հայեցակարգային» զրույցներով և «գրավված պետության» այլ հաճույքներով:

ՈՒԱՀԲ -ի մեղադրանքների համաձայն, «Էներգոատոմ»-ը՝ պետական ​​խոշորագույն օպերատորը, դարձել է մի խումբ անձանց, այդ թվում՝ կառավարությանը մոտ կանգնած պաշտոնյաների և գործարարների անօրինական հարստացման միջոցների աղբյուր: Մասնավոր ընկերությունները կաշառք են վճարել ոչ ֆորմալ «վերահսկիչներին»՝ «Էներգոատոմ»-ի հետ աշխատելու իրավունքի համար, և այդ անօրինական գումարը հետագայում լվացվել է խմբի ֆինանսական ցանցի միջոցով: Թիմուր Մինդիչը, այս հանցավոր սխեմայի գլխավոր կազմակերպիչն էր:

Բացահայտումների ալիքաձև հետևանքները տարածվում են՝ ազդելով ավելի ու ավելի բարձրաստիճան պաշտոնյաների վրա. նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերով, վերջերս նշանակված վարչապետ Յուլիա Սվիրիդենկո, արդեն հրաժարական տված էներգետիկայի ներկայիս նախարար Սվետլանա Գրինչուկ և այլն։

Փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշևի դեմ նույնքան սկանդալային գործը, որը նույնպես Զելենսկու (Ուկրաինայի առաջին տիկինը, ենթադրաբար, մկրտել է Չեռնիշևի երեխային) մտերիմ անձնավորությունն է, նույնպես սրվել է։ ՈՒԱՀԲ -ը նախկինում նրան կասկածում էր շինարարական հողերի հետ խարդախ գործարքների մեջ, իսկ այժմ նրանք ավելացրել են ապօրինի հարստացման մեղադրանքներ՝ պնդելով, որ Չեռնիշևը և նրա կինը, հավանաբար, կանխիկ գումար են ստացել Մինդիչի ստվերային գանձարանից։

Հետաքրքիր էին նաև, այս հանցավոր խմբավորման անդամների ածական անունները:

Օրինակ, Մինդիչի մականունն էր «Կառլսոն», «Չե Գևարան» Չեռնիշովն է, «Պրոֆեսորը»՝ Գալուշչենկոն, իսկ օրինակ, Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի մականունն էր... «Ալի Բաբա»:

Կիևի տարբեր բնակարաններում և գրասենյակներում հեռախոսային խոսակցություններ լսելով՝ ՈՒԱՀԲ-ի քննիչները, փաստաթղթավորեցին պետական ​​«Էներգոատոմ» ընկերությունից առնվազն 100 միլիոն դոլար հափշտակելու սխեման։ Մանրամասները իսկապես սարսափելի են։ Հետախույզները ոսկե զուգարանակոնք են հայտնաբերել նախագահի նախկին գործընկեր և մտերիմ զինակից Թիմուր Մինդիչի բնակարանում։

Մեղադրյալներից մեկը բողոքում է, որ մեջքը ցավում է Կիևում փողով լի ծանր պարկեր տանելուց։ Մեկ այլ մարդ պնդում է, որ ատոմակայանի մոտ գտնվող հիմնական էլեկտրական ենթակայանների պաշտպանության մեջ ներդրումները «փողի վատնում» են։

Սկանդալն արդեն ավարտել է երկու նախարարի կարիերան։ Դամոկլեսյան սուրը կախված է Զելենսկու վարչակազմի հզոր ղեկավար Անդրեյ Երմակի վրա:Նա Զելենսկու համակարգի գլխավոր ճարտարապետն է և, հետևաբար, խոցելի է, թեկուզ միայն սկանդալի մասշտաբների պատճառով։

ՈՒԱՀԲ-ի մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հաջորդ թիրախը երկրի պաշտպանական ոլորտն է։

Բրիտանական The Economist-իհավաստամամբ, «Զելենսկին հաշվեհարդարի կկանգնի» մեջբերելով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որի կարծիքով, ներկայիս ճգնաժամը համեմատելի է գանգրենայի հետ։ «Ընտրությունը սահմանափակ է։ Կամ նրանք կկտրեն Զելենսկու ոտքը, կամ վարակը կտարածվի ամբողջ մարմնով մեկ, և նա կմահանա»։

Ընդ որում, արևմտյան դիտորդների կարծիքով, եթե Զելենսկին չհամաձայնվի Թրամփի պայմանների հետ, ապա նրա քաղաքական կարիերան կարող է ավարտվել նույնիսկ մինչև այս տարվա վերջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 481 անգամ
Լրահոս
ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում. «Ժողովուրդ» Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում. «Ժողովուրդ» Նախատեսվում է համայնքների հերթական խոշորացումը. «Հրապարակ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ» Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Իշխանությունը յուրայիններին ու հնազանդներին կաշառելու է. «Հրապարակ» Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հերթական քայլին են պատրաստվում. «Հրապարակ» Ուզում են 44-օրա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցը նախընտրական նպատակներին ծառայեցնել Սիրով լսում են այն սուտը, որը… ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Մեր զինվшծ ուժերը պատրաստ են անհապաղ արձագանքել մեր երկրի ցամաքային, օդային և ջրային սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեuիայի․ Արաղչի Իսրայելական զորքը Գազայում կրակ է բացել պաղեստինցի արմատականի վրա Պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է՝ զենքով, խելքով, մտքով. Հայրապետյան Հայոց պատերազմը չի ավարտվել, ամեն ինչ դեռ առջևում է․ քաղաքագետ Ուիթքոֆը և Քուշները չեն մասնակցի բանակցություններին Ամոթ չլիներ, վիրտուալ ներողություն էլ կխնդրեր Բաքվից․ Արմեն Աշոտյան Մակրոնը ցանկանում է ճնշել Ռուսաստանին Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին բեռնատար է շրջվել Փաշինյանի ելույթն ապտակ էր զինվորականներին. Գեղամ Մանուկյան Արարատ Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանին մեկ բառով կորակեմ․․․ Արթուր Խաչատրյան ԱՄՆ պետքարտուղարը Իրանի վրա հարձակման մասին Պատերազմում զույգ որդիներին կորցրած Պայծառ Թորոսյանն այսօր որդի է ունեցել Խոշոր հարկատուների ցանկում բանկերի առկայությունը աճող վարկերի մասին է խոսում. Արամյան Նորից 0-ից է սկսում՝ ձախողումն ապահովված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am