Պատգամավորները ազատվեցին գերությունից

Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշարջանն ավարտեց աշխատանքները: Վերջին նիստը, իսկապես, դրամատիկ ստացվեց։ Ազգային ժողովի բազում պատգամավորներ ստիպված եղան առավոտից մինչեւ երեկո «պատանդ» մնալ խորհրդարանում, քանի որ ընդդիմությունը որոշել էր նրան պատժել ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից, որը թույլ է տալիս նիստից բացակա պատգամավորներին գրավոր տեղեկացնել ու մասնակցել քվեարկությանը։ Ելք-ի պատգամավորները համարում են, որ սա պարզունակ կեղծիք է եւ խմբակցությունն օգտվելով ԱԺ Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի տված հնարավորությունից 10 անգամ ընդմիջում վերցրեց՝ հույս ունենալով, որ ՀՀԿ-ականներից ոմանց նյարդերը տեղի կտա ու կտապալվի քվեարկությունը: Մինչ այդ ԱԺ նախագահը քվեարկության դրեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որն ընդունվեց: ԱԺ Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տևողությամբ»: Սա նշանակում է, որ ցանկացած նախագիծ քվեարկելուց առաջ խմբակցությունների ղեկավարները կարող են 20 րոպե ընդմիջում վերցնել: Նիկոլ Փաշինյանի 4-րդ առաջարկից առաջ Դաշնակցության խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դիմեց «Ելք» խմբակցության ղեկավարին: «Հարգելի գործընկերներ, ես դիմում եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներին: Մենք հարգում ենք Կանոնակարգ օրենքով նախատեսված՝ ամեն քվեարկությունից առաջ քսան րոպե ընդմիջում վերցնելու ձեր իրավունքը, բայց ես կարծում եմ, որ այս կանոնակարգի ոգու այդ իրավունքը տրված է, որ դու վերցնես հստակեցնելու համար դիրքորոշումը, եթե խնդիր ունես: Ես հասկանում եմ, այս կերպ քաղաքական դիրքորոշում եք արտահայտում, ինչ-որ խնդիր եք լուծում, բայց հավատացեք ինձ, այդ խնդրի լուծումը չարժի մարդկային այն գործոնին կամ գործընկերային հարաբերություններին, որ կա ԱԺ-ում: Սա ավելի շատ ոչ թե խնդրի լուծում է, այլ քաղաքական պատանդառություն: Ես հորդորում եմ, գործընկներին փոքր բանի համար մեծ բաներ չզոհել և թույլ տալ աշխատել»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը: Սակայն, 11-րդ ընդմիջումը վերցրեց հենց ՀՅԴ-ն՝ առաջ ընկնելով Ելք-ից։ Պարբերաբար ընդմիջումները բորբոքեցին ՀՀԿ-ական օդիոզ պատգամավորների նյարդերը, ոմանք իրենց փորձեցին խմիչքի օգնությամբ, ոմանք բացահայտ խնդրեցին Փաշինյանին՝ վերջ տալ. մասնավորապես Սեյրան Սարոյանը հայտարարեց, թե «մի Նիկոլ իրենց կուռկուռի ձագ է սարքել»։ Իսկ վերջին ընմիջումից առաջ Գագիկ Մելիքյանը քաջալերում էր կուսակիցներին, ասելով․«Դիմացեք, վերջին հնարավորություն է»։ Ի վերջո, սպառվեց ընդդիմադիրների հնարավորությունը եւ նախագծերը դրվեցին քվեարկության։ Թե ինչ ստացավ այս ամենից Ելք-ը, մեծ հաշվով՝ ոչինչ շոուից բացի։ Իսկ այն եզրափակեց գեներալ Սեյրան Սարոյանը։ Նիստի ավարտից առաջ նա վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ու ԱԺ դալհիճում կոչ արեց շուն ու կատվի պես չբաժանվել իրարից: «Արեք չկռվենք, դեմներս Նոր տարի ա: Հիմա ով ինչ արեց, արեց: Նիկոլ ջան ապրես, շուտվանից էսքան իրար չէինք տեսե: Մեր գործը մինչև ժամը վեցն ա, ընչի՞ ենք կռվում, չգիտեմ: Արեք սաղս իրար Նոր տարի մաղթենք, մեր ժողովրդին նորմալ Նոր տարի մաղթենք: Ով ինչով կարա թող ժողորդին օգնի, որ ուրախ Նոր տարի ըլնի: Ում ձեռն ինչ կա՝ բաժնեք ժողովրդին: Բուդը մենակ չուտեք, թե չէ լավ չի ըլնի: Կարտոլով Նոր տարի չենք անելու, ընենց անենք, ով ինչ շնորհք ունի, իրա ընտրատարածքում ով ինչ կարա, իրա ժողովրդին օգնի», -կոչ արեց Սեյրան Սարոյանը: Պատգամավորները գրեթե վազքով հեռացան խորհրդարանից կարծես թե ազատվել էին երկարատեւ գերությունից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարարն ու ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանեցին, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության: Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am