Ես չգիտեմ, ով ինչ է արել, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ հաղթել են

Ավարտվեցին Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունները:
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 69866
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31535
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 132
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք - 10051 քվե (31.9 %)

«Համահայկական ճակատ» կուսակցություն - 295 քվե (1 %)

«Հանրապետություն» կուսակցություն - 1241 քվե (3.9 %)

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն - 1692 քվե (5.4 %)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 1177 քվե (3.7 %)

«Ժառանգություն» կուսակցություն - 440 քվե (1.4 %)

ՔՊ կուսակցություն - 15298 քվե (48.5 %)

«Հայրենիք» կուսակցություն - 1193 քվե (3.8 %)

Անճշտությունների գումարային չափը՝ 23:

Այսպիսով Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանի են անցնում երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

Ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.
ՔՊ – 19 մանդատ,

«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ 

«Մայր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` գո՞հ է ընտրությունների արդյունքներից, պատկերացնո՞ւմ է իր աշխատանքը ՔՊ-ի հետ և վերջապես` իր կարծիքով արդա՞ր էին ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ: Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այո, նորմալ է, ոչ մի ամպագորգոռ բաներ չենք խոսելու, ամեն ինչ նորմալի մեջ անցավ: Մենք էլ ենք անցնում ավագանի: Ունենք էն, ինչ ունենք, տեսնում ենք էն, ինչ` բոլորս: Ես չգիտեմ, ով ինչ է արել, ինչ չի արել, բայց փաստը մնում է փաստ, որ այս մարդիկ հաղթել են: Ես այլ ավել բաներ չեմ ուզում խոսել, ունենք այն, ինչ ունենք: Ինչ վերաբերում է ՔՊ-ի հետ աշխատելուն, դա դեռ ընթացքի հարց է: Ժամանակը ցույց կտա»:

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը Ինչ է կատարվում Արենիում Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան «Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն Ողորմելի վիճակ Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու «Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան Անի Ավետիսյանը չի ապաքինվում, նոր առողջական խնդիրներ է ձեռք բերել Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները ԵՊՀ դասախոսները հայց են ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am