Ընտրությունների որևէ արդյունք, չի կարող դիտարկվել իբրև Եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող գործոն. Դանիելյան

Ոչ միայն որևէ համայնքի, այլև անգամ համապետական ընտրությունների ցանկացած արդյունք, անկախ դրա ձեռք բերման հնարքներից, սկզբունքորեն չի կարող դիտարկվել իբրև Հայ Եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող անմիջական գործոն, իբրև պետության կողմից իրավապահ համակարգի ներգրավմամբ կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելն արդարացնող միջոց: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջապես, հարկ է գիտակցել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե սոսկ Հայաստանի, այլ ողջ հայության կրոնական կառույցն է: Այդ կառույցը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչումը կրող բարձրաստիճան հոգևորականը, իսկ Եկեղեցական Ազգային ժողովում նրա ընտրությանը մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ սփյուռքի հոգևոր դասից և աշխարհիկ հատվածից ընտրված ներկայացուցիչները, որոնց թիվն անցնում է 500-ից:

Աստված պահապան մեր Երկրին, Հայ Եկեղեցուն և Վեհափառ Տիրոջը ....»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Վաղարշապատ ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ի հաղթանակին, մասնավորապես, գրել էր. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am