Ինչքան էլ ձեզ համար տհաճ լինի, ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին․ Օհանյան

Ինչքան էլ ձեզ համար տհաճ լինի, այսօրվա ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի էին: Եվ պետք չի դրանից ողբերգություն սարքել, բայց հարկավոր է քննարկել, հասկանալ պատճառներն ու անպայման վերլուծել համապետական ընտրությունների հետ նմանությունները և տարբերությունները, որ ընդդիմությունը պարզի իր թույլ տեղերն ու անելիքները` մինչև 26-ի ընտրություններ:
Գիտեմ, որ վաղը շատ խելոք վերլուծություններ կարվեն և լիքը մարդիկ կգրեն այս բոլորի մասին շատ մանրամասն, իսկ հիմա, ինչպես ասում են` ոտի վրա ուղղակի մի քանի դիտարկում.
1. Եթե նույնիսկ միանգամայն ատելի ու մերժելի իշխանություն է, որից մարդիկ երազում են ազատվել, «ընդդեմի» քվեարկություն տեղի չի ունենում, քանի դեռ չկան այնպիսի թեկնածուներ, ում օգտին մարդիկ կուզենան քվեարկել, ում կերպարը կոգեշնչի և ում օգտին հաճույքով կքվեարկեն: Ուրեմն թեկնածուների անձն ու թեկնածու կուսակցությունների ցանկը շատ կարևոր է:
2. Միայն իրենց ճանաչելիության հարց լուծող, դատարկ ամբիցիաներ ունեցող մարդիկ ու կուսակցությունները, որոնք շանս չունեն անցողիկ շեմը հաղթահարելու, շատ վատ դեր են խաղում` առաջադրվելով և ձայներ փոշիացնելով: 26-ի ընտրություններին նրանց պետք է ամեն գնով հետ պահել դրանից: Նրանք պետք է հասկանան, որ դրանով բացառապես իշխանությանն են աջակցում:
3. Եվ ընդդիմությունը վերջապես պետք է հասկանա, որ Ժողովրդին ոչ թե պետք է մեղադրել, այլ նրա հետ խոսել, շփվել, աշխատել: Ձեր բոլոր անհաջողությունները գալիս են ժողովրդին թերագնահատելու, արհամարհելու, նրա հետ հաշվի չնստելու ճակատագրական սխալից: Կաբինետներից դուրս եկեք, գնացեք մարզեր: Քիչ ժամանակ ծախսեք դատարկ կուսակցական քննարկումների, ուտել- խմելու, բամբասելու, ինտրիգներ հյուսելու, իրար դեմ աշխատելու վրա...շատ շարժվեք ու շատ աշխատեք, պոզիտիվ ազդակներ փոխանցեք հանրությանը և անպայման արդյունք կլինի:

Այս մասին գրել է Հրապարակ օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am