ՀԷՑ-ը զրկվեց լիցենիզիայից (video)

Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո։

Սամվել Կարապետյանն ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Հիշեցնենք, որ դեռ ամռանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀԷՑ-ի աշխատանքներն, գրել էր,

«Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։
Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,- գրել էր նա։

Հիշեցնենք նաև, որ Հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։

Հետաքրքիր է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։ Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները փոփոխություններ իրականացրին օրենսգրքում և փաստացի Կարապետյան ընտանիքից վերցրին ՀԷՑ-ը կառավարելու գործառույթը՝ նշանակելով ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին իբրև կառավարիչ։

Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքն օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին հայտնել էին նրա պաշտպանական թիմից։

Կարապետյանների ընտանիքը պետությունից պահանջում է 500 մլն դոլար հատուցում՝ հասցված, ինչպես նաև սպասվող վնասների համար։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի Թուրքիան կարող է օգտվել ՌԴ-ի էներգետիկ փորձից 48-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում Խայտառակ վիճակ է… Գրիգոր Մինասյանն էլ ասում էր՝ նոր բանտ ենք կառուցելու, կառուցե՞ց, թե՞ եվրոպացիներից բերած գումարներն ուղղակի մսխեցին․ 168.am Ելիսեյան պալատը պաշտոնական ներողություն է պահանջում France Télévisions-ից. Le Point Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել. Էդուարդ Շարմազանով Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո» «Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան «Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան «Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան «Կարճատև այցով վերադառնում եմ»․ ինչ է պատահել, ինչու է վերադառնում Նիկոլ Փաշինյանը Բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներ Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին․ Ադրբեջանցի բլոգերը նմանակում է նրան Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնի «Սրբուհի Գալյա՛ն, բա ափսոս չէին մեր 5000 երեխեքը, որ հողի տակն անցան»․ մանկավարժը չզսպեց զայրույթը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am