Թրամփը կչեղարկի Երուսաղեմի հարցով իր որոշումը.Էրդողան
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակի հարցով քվեարկության արդյունքների հիման վրա կչեղարկի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը: Մենք մեծ բավարարվածությամբ ողջունում ենք ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատմական բանաձևը Երուսաղեմի հարցով: Ակնկալում ենք, որ Թրամփի վարչակազմն անհապաղ կչեղարկի իր անհաջող որոշումը, որի անօրինականությունը հստակ սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- թվիթերյան էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
